Ի՞նչ փուլում է «Չաբահար» նավահանգստի միջոցով Հայաստանը Հնդկաստանին կապող երթուղու շահագործման գործընթացը
Հունիսի 06, 2025

Ի՞նչ փուլում է «Չաբահար» նավահանգստի միջոցով Հայաստանը Հնդկաստանին կապող երթուղու շահագործման գործընթացը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղյակ չէ, թե հայկական քանի՞ ընկերություն է գրանցվել և լոգիստիկ գործունեություն սկսել իրանական «Չաբահար» նավահանգստում: Հայտնի չէ նաև իրականացված բեռնափոխադրումների ծավալը, ինչը թույլ կտար պատկերացում կազմելու, թե որքանո՞վ է շահավետ Իրանի առաջարկած այլընտրանքային լոգիստիկ երթուղին Հայաստանի համար:

Կոնկրետ ցուցանիշների վերաբերյալ NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, նախարարությունից հայտնել են «Չաբահար» նավահանգստի և համանուն ազատ տնտեսական գոտու ղեկավար կազմի հետ կայացած հանդիպումների մասին, որոնց մասնակցել են բեռնափոխադրման ոլորտը ներկայացնող հայկական ընկերություններ:

Հիշեցնենք, որ խոսքը նախորդ տարվա նոյեմբերին Չաբահարում կայացած հանդիպումների մասին է, որի շրջանակներում հայկական բեռնափոխադրող ընկերությունների և իրանական կազմի միջև ստորագրվել էր համագործակցության փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրի ստորագրման արդյունքում հայ գործարարները պետք է ստանային նոր հնարավորություններ՝ օգտվելով Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքներից և Իրանի շուկայի առևտրային առավելություններից։

Մեր հարցին, թե ներկայումս ի՞նչ փուլում է «Չաբահար» նավահանգստի միջոցով Հայաստանը Հնդկաստանին կապող նոր առևտրային երթուղու շահագործման գործընթացը, էկոնոմիկայի նախարարությունից պատասխանել են.

«Իրանի «Չաբահար» նավահանգստով դեպի Հայաստան և Հայաստանից բեռնափոխադրումների գործընթացը կազմակերպելու նպատակով  համապատասխան աշխատանքներ են իրականացվել թե՛ «Չաբահար» ազատ տնտեսական գոտու, թե՛ ծովային և ցավաքային բեռնափոխադրումներ իրականացնող իրանական և հայկական ընկերություների հետ, որոնք ներգրավված են եղել բոլոր քննարկումներին և վերջիններիս են ներկայացվել համապատասխան գնային առաջարկները»:

Հարցին, թե հայկական ընկերություններն արդյոք արդեն իսկ իրականացրե՞լ են բեռնափոխադրումներ նշված նավահանգստով, ի՞նչ ծավալով բեռներ են տեղափոխել և որքան է կազմում բեռնափոխադրումների արժեքը, նախարարությունից պատասխանել են, որ հարցը մասնավոր  ընկերություննների գործունեության շրջանակում է և նմանատիպ տեղեկատվության հավաքագրումը չի գտնվում ՀՀ էկենոմիկայի նախարարության լիազորությունների շրջանակում:

Հիշեցնենք, որ Հայաստանը աշխատում է իրանական «Չաբահար» նավահանգստով նոր առևտրային երթուղու գործարկման ուղղությամբ՝ Պարսից ծոցի ավազանի երկրների և Հնդկաստանի հետ կապի համար:

Այս նախագիծը պետք է կարևոր օղակ դառնար տարածաշրջանային լոգիստիկ ցանցի ամրապնդման գործում։ Երթուղու ստեղծման գաղափարը ծագել է 2023 թվականին, ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ բեռնափոխադրումների կազմակերպման և Չաբահարում գործառնական կետ բացելու համար։

Երթուղին, ըստ նախագծի, ենթադրում է բեռների տեղափոխում Հնդկաստանի Մումբայ նավահանգստից դեպի Չաբահար, այնուհետև ցամաքային ճանապարհով Հայաստան, այստեղից էլ Վրաստանի նավահանգիստներ, այնուհետև ԵՄ երկրներ: 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Ժողովուրդ» . Բագրատ Սրբազանը փողոցային պայքար կսկսի

Մասկը պահանջում է Թրամփի իմպիչմենտը և իշխանության փոխանցումը Վենսին

Մատվիենկոն և Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտ

Ռուսաստանն ու Ուկրաինան զանգվածային հարվածներ են հասցրել. կան զոհեր և վիրավորներ

Հաջողության չհասնելու պարագայում կդադարեցնենք քննարկումները ՀՀ կառավարության հետ և կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Ադրբեջանական կեղծ մանիպուլյացիան բացահայտվեց. Բաքվում պահվող հայերի դեմ հայտարարություն չի եղել․ Թագուհի Թովմասյան

Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով

Tesla-ի բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

«Իրավունք». Փաշազադեն ամեն վայրկյան կարող է կորցնել իր այդ պաշտոնը

«Ժողովուրդ». 5 վարչության պետ, 10 քննիչ. ՀԿԿ-ում կադրային ջարդը շարունակվում է

«Հրապարակ». Սամվել Բաբայանը դիմել է ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում

«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու հրահանգ կա. բացառիկ

«Իրավունք». Ո՞վ կփոխարինի ՆԳ նախարարին