ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ հարված է ստացել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպմանը։
Թրամփը կրկին ազդարարել է ռուսական ռազմավարական օդանավակայանների վրա Կիևի հարձակմանը Ռուսաստանի առաջիկա պատասխանի մասին։
«Մի քանի օր առաջ ինչ-որ բան տեղի ունեցավ, և նրանք՝ ռուսները, կպատասխանեն»,- ասել է նա Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ ամերիկյան Politico թերթը գրել էր, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «մտնում է առյուծի որջ»՝ նկարագրելով Թրամփի հետ նրա առաջիկա հանդիպումը։ Ինչպես նշվում է հոդվածում, Գերմանիայի կանցլերը պետք է պատրաստ լինի «դարանակալման» այնպես, ինչպես եղավ Ուկրաինայի և Հարավային Աֆրիկայի առաջնորդների հետ։