Մասկը պատասխանել է Թրամփին. Նա չէր կարող առանց ինձ հաղթել, ինչպիսի՜ երախտամոռություն
Հունիսի 06, 2025

Մասկը պատասխանել է Թրամփին. Նա չէր կարող առանց ինձ հաղթել, ինչպիսի՜ երախտամոռություն

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X-ի իր էջում պատասխանել է ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իր հասցեին հնչեցրած որոշ մեղադրանքներին:

«Սուտ է, ինձ երբեք ցույց չեն տվել այդ օրինագիծը»,-ասել է նա: 

Միաժամանակ նա հայտարարել է, որ առանց իրեն չէր կարող հաղթել նախագահական ընտրություններում. «Ինչպիսի՜ երախտամոռություն»,-գրել է Մասկը: 

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ «հիանալի» հարաբերություններ է ունեցել միլիարդատեր Իլոն Մասկի հետ, սակայն այժմ «հիասթափված է» գործարարից։ Նա այսպես է արձագանքել լրագրողների խնդրանքներին՝ մեկնաբանելու Մասկի հայտարարությունները, ով քննադատել է հարկերի կրճատումը երկարաձգելու հանրապետական ​​օրինագիծն ու բյուջեն։

«Ես հասկանում եմ, թե ինչու է նա տխուր: Տեսեք, ես և Իլոնը հիանալի հարաբերություններ ունեինք: Չգիտեմ, արդյոք մենք նորից կունենանք դա, թե՞ ոչ: Նա իմ մասին ասել է ամենահիասքանչ բաները և երբեք վատ բան չի ասել, բայց ես վստահ եմ, որ դա կարող է տեղի ունենալ հաջորդ անգամ: Բայց ես շատ հիասթափված եմ Իլոնից: Ես նրան շատ եմ օգնել», - ասել է Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ:

Rate this item
(0 votes)

Լրահոս