Արմեն Սարգսյանն ասել է, որ դեմ էր 2015թ. սահմանադրական փոփոխություններին
Հունիսի 06, 2025

Արմեն Սարգսյանն ասել է, որ դեմ էր 2015թ. սահմանադրական փոփոխություններին

Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ դեմ էր 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին: Այս մասին գրում է Մեդիամաքս լրատվական գործակալությունը՝ Daily Bruin պարբերականին, որը նշում է, որ Արմեն Սարգսյանը այդ միտքն արտահայտել է Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Բարքլ կենտրոնում կարդացած դասախոսության ժամանակ: 

 Ըստ հրապարակման, Արմեն Սարգսյանն ասել է, որ ընդդիմանում էր 2015 թվականի փոփոխություններին, քանի որ «Սահմանադրությունը հիմնականում գրվել էր գերմանացի խորհրդատուների կողմից»: Նա նշել է, որ Հայաստանի և Գերմանիայի միջեւ առկա տարբերությունների պարագայում խորհրդարանական կառավարման համակարգը հարմար չէր Հայաստանի համար:

«Բոլորի համար նույն կաղապարը չի կարող հարմար լինել։ Յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, իր մշակույթը, իր ինքնությունը։ Հայերը գերմանացիներ չեն», - ասել է Արմեն Սարգսյանը:

Rate this item
(0 votes)

Լրահոս