Նիկոլ Փաշինյանի և իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի իրականացրած «Կրթվելը նորաձև է» ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի հաշվին։
Ծրագրի ֆինանսական հատկացման մասին ԱԺ-ում լսումների ժամանակ ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Դա վարչապետի միջոցառումն է, վարչապետի առաջնահերթ ծրագրերից մեկն է և իրականացվում է վարչապետի աշխատակազմի միջոցներով»,-ասել է Հարությունյանը: