«ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման գործընթացը մտահոգիչ է»․ ԱԳ պաշտոնյաներ
Հունիսի 06, 2025

«ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման գործընթացը մտահոգիչ է»․ ԱԳ պաշտոնյաներ

«ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման գործընթացն, իսկապես, մտահոգիչ է»,- այս մասին ԱԺ-ում այսօր հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք այս հարցով հրավիրում ենք ԵՄ անդամ երկիր գործընկերների ուշադրությունը, ովքեր ներկայություն ունեն Երևանում։ Հնչում են պատճառաբանություններ՝ սկսած տեխնիկականից, վերջացրած ֆինանսականով․․․ Դրանք են իրենց ընթացակարգերը, վերջնական առումով իրենց որոշելիքն է»,- նշեց Միրզոյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ խնդրի լեգիտիմությունն ընդունում է։ Նրա գնահատմամբ՝ լավագույն լուծումը վիզաների ազատականացման գործընթացի արդյունավետ և հնարավորինս ավարտն է։ «Այստեղ էլ գաղտնիք չէ, որ ՀՀ-ն իր բաժին գործն ունի անելու, միայն ԵՄ դաշտում մնացած որոշումը չէ՝ սկսած կենսաչափական անձնագրերի ներդրումից, վերջացրած բազմաթիվ այլ հարցերով»,- ասաց Միրզոյանը:

Վիզաների տրամադրման գործընթացի ընթացքում առաջացող խնդիրներին ԱԺ-ում անդրադարձավ նաև փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ նշելով․ «Քննարկումներ են ընթանում թե՛ ԵՄ առանձին անդամ երկրների հետ, թե՛ ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչների հետ։ Անհանգստացած ենք դեպի ԵՄ երկրների վիզաների խնդրով, ցավով ենք հետևում գործընթացին։ Անհրաժեշտություն կա, որ ԵՄ մեր գործընկերները համապատասխան քայլեր ձեռնարկեն»։

Նշենք, որ երեկ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հայտարարել է, որ հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի: Դիմումները կընդունվեն միայն TLScontact-ում։ Փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, կերկարի սպասելաժամանակը։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Փաշինյանն Ադրբեջանին շնորհավորել է Կուրբան Բայրամի կապակցությամբ

Հայաստանի կառավարությունը նախատեսում է բարձրացնել կենսաթոշակները քեշբեքի մեխանիզմների ընդլայնման հաշվին

Կլինի՞ «Սարդոստայն 2». Ուկրաինայում պատրաստվում են հաջորդ բարդ օպերացիային

Ռաֆինյան ճանաչվել է Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Իլոն Մասկն ու Դոնալդ Թրամփը միլարարդներ են կորցրել վեճի պատճառով

Փաշինյանը և Իրանի նախագահը քննարկել են անվտանգությանն առնչվող հարցեր

««Հրապարակ» թերթին անպայման դատի կտամ»․ Նիկոլ Փաշինյան

Վրաստանը չի ընդունել Հայաստանից ներմուծված ծաղիկների խմբաքանակը

«Պուտին-Փաշինյան հարաբերություններում որևէ խնդիր չկա»․ Մատվիենկո

Հոգևոր մարդը չպետք է այդքան խորասուզվի քաղաքականության մեջ, այդ պատճառով ես Գարեգին Բ-ի հետ հանդիպելու մտադրություն չունեմ. Փաշազադե

Սրբազաններից մեկի «քեռակնոջ» թեմայով Փաշինյանի գրառման հետ կապված արդեն հարուցվել է վարույթ

Եթե «Իրևանի ղազիաթն» այսօր սկսել է իր գործունեությունն այստեղ, ապա ես հավատում եմ, որ գործունեությունը կվերսկսի Երևանում և Էջմիածնում. Փաշազադե

Իսրայելը չի ​​հարվածի Իրանին, եթե ամերիկա-իրանական բանակցությունները չձախողվեն

Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Ովքեր են աշխարհի ամենահարուստ կանայք. վարկանիշ