«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի կողմից համակարգում կադրային ջարդը շարունակվում է։ Մարտի 20-ին կոմիտեի նախագահ նշանակված Արթուր Նահապետյանը ապրիլ ամսից մինչեւ հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնից ազատել է վարչության մոտ 5 պետի. 10 քննիչի։ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական կայքում 12 պաշտոնյաների ազատման հրամանները պաշտոնապես հրապարակվել են, սակայն նրանց թիվը ավելի շատ է, ու «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ կադրային ջարդը համակարգի ներսում դեռ շարոունակվում է;
Հայտնել էինք, որ ազատվածներից մեկը եղել է Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար Գերասիմ Մկրտչյանը, որը կոմիտեի նախագահի որոշման դեմ ընդվզել է, կռիվ է տվել ու չի ցանկացել ինքնակամ դիմում գրել եւ հեռանալ համակարգից. սակայն նրա դիմադրությունն արդյունք չի տվել:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ Գերասիմ Մկրտչյանի պաշտոնանկության պատճառը փոխկապակցված է հայտնի «գազի բանդայի» հետ, որը բացահայտեց «Ժողովուրդ» օրաթերթը, եւ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հաղորդման հիման վրա վարույթ հարուցվեց»։