Երեկ՝ դետեկտիվ ժանրի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվե քաղաքացուց, ով հայտնել է, որ իր 35-ամյա ընկերոջը պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գողացել են, ապա վթարի են ենթարկվել՝ բախվելով մի քանի ավտոմեքենաների:
Տեղում պարզվել է, որ հունիսի 3-ից՝ ժամը 18:30-ից մինչև հունիսի 4-ի՝ ժամը 09:00-ն ընկած ժամանակատվածում անհայտ անձը օգտվելով ավտոմեքենայի՝ դուռը բաց լինելու և բանալին ավտոմեքենայի սրահում լինելու հանգամանքներից, Խաղաղ Դոնի 5 / 8 հասցեի հարևանությամբ կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենան փախցրել է, որից հետո բախվել է նույն հասցեում կայանված «Honda» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է մեկ այլ «Mercedes»-ի որն էլ տեղաշարժվելով հարվածել է կայանված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային, որից հետո «Mercedes»-ը փախցրած վարորդը այդ ավտոմեքենան վարել է նույն փողոցի 2/1 հասցեի հարևանությամբ, որտեղ էլ բախվել է կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենային, իսկ առևանգված «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է:
Այս մասին տեղեկացնում է Shamsyan. com-ը` ներկայացնելով նաև բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ավտոմեքենան փախցնելու և վթարի ենթրակվելու պահը, որը արձանագրվել է տեսախցիկների կողմից: