Ինչո՞ւ աշխարհը վեց օրում ստեղծվեց
Հունիսի 06, 2025

Ինչո՞ւ աշխարհը վեց օրում ստեղծվեց

Հարց քահանային

– Ինչո՞ւ աշխարհը վեց օրում ստեղծվեց:

– Աստված կարող էր աշխարհը միանգամից արարել, սակայն այս պարագայում մարդուն օրինակ է տալիս, որպեսզի նա իր գործերը կարգով կատարի և չշտապի: Նույնպես արարածների աստիճանաբար կատարելության հասնելը բնական օրենք է:Սակայն Աստված ոչնչից իսկույն գոյություն տվեց նրանց (Սաղ. ՃԽԸ 5): Քանզի երեք օրվա մեջ Աստված երեք կարողություն գործածեց՝ ստեղծել, բաժանել և զարդարել: Առաջին օրը ստեղծեց, երկրորդ օրը երկնքի և երկրի ջրերը բաժանեց, երրորդ օրը ծովն ու ցամաքը բաժանելով՝ սկսեց զարդարել. նույնպես հաջորդ երեք օրերին՝ տարբեր արարածներով կատարելապես շքեղացրեց երկինքն ու երկիրը:

Արդ, արարածների ստեղծագործության մեջ Աստծո մեծ կարողությունը հայտնի դարձավ, դրանք բաժանելով և զանազանելով՝ Նրա մեծ գիտությունը, զարդարելով՝ Նրա մեծ բարությունը, աշխարհը մարդուն տալով՝ Նրա բարերարությունը. մարդուն այս ամենի վրա իշխան կարգելով էլ մարդու իշխանությունը հայտնի դարձավ, քանզի Նա է ամենքի Տերը և ում որ ցանկանա, նրան էլ կտա (Սաղ. ՃԺԳ 21):

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ 1902

Rate this item
(0 votes)

Լրահոս