Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Պորտուգալիայի հավաքականը Մյունխենում մրցել է Գերմանիայի ընտրանու հետ և 2:1 հաշվով հաղթանակ է տարել: Պորտուգալացիների հաղթական գոլը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն՝ հեղինակելով իր 137-րդ գոլն ազգային թիմի կազմում: Ընդհանուր առմամբ, սա նրա կարիերայի 937-րդ գոլն էր։
Այսպիսով, Պորտուգալիայի հավաքականը դուրս է եկել Ազգերի լիգայի խաղարկության եզրափակիչ, որտեղ հունիսի 8-ին Մյունխենում կմրցի Իսպանիա-Ֆրանսիա զույգի հաղթողի հետ։
Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականների միջև կիսաեզրափակիչ մյուս հանդիպուը տեղի կունենա հունիսի 5-ին, ժամը 23:00-ին, Շտուտգարտի «Արենա Շտուտգարտ» մարզադաշտում։