Ռուսական և ուկրաինական կողմերը դադար են վերցրել՝ մեկը մուսի փոխանցած հուշագրերն ուսումնասիրելու համար. Զախարովա
Հունիսի 06, 2025

Ռուսական և ուկրաինական կողմերը դադար են վերցրել՝ մեկը մուսի փոխանցած հուշագրերն ուսումնասիրելու համար. Զախարովա

Ուկրաինան դադար է վերցրել՝ ռուսական կողմի փոխանցած հուշագիրը քննարկելու համար, Մոսկվան նույնպես մանրամասն կուսումնասիրի ուկրաինական հուշագրի դրույթները։  Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Հունիսի 2-ին Ստամբուլում, ինչպես գիտեք, տեղի ունեցավ Ուկրաինայի հետ Ռուսաստանի նախաձեռնությամբ վերսկսված ուղիղ երկկողմ բանակցությունների երկրորդ փուլը։ Ռուսական կողմը, ինչպես պայմանավորված էր մայիսի 16-ին, ուկրաինական պատվիրակությանը հանձնեց երկու մասից բաղկացած մանրամասն հուշագիր, որտեղ ներկայացված էր մեր դիրքորոշումը երկարաժամկետ խաղաղության և հնարավոր լիարժեք հրադադարի հասնելու ուղիների վերաբերյալ։ Մենք ստացել ենք ուկրաինական դիրքորոշման նախագիծը։ Այն մանրամասն կուսումնասիրվի», - ասել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս