Ուկրաինան լուրջ չի ընդունում ռուսական հուշագիրը, քանի որ այն իրականում վերջնագիր է. Զելենսկի
Հունիսի 06, 2025

Ուկրաինան լուրջ չի ընդունում ռուսական հուշագիրը, քանի որ այն իրականում վերջնագիր է. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ արձագանքել է Ռուսաստանի փոխանցած հուշագրին, որն Ուկրաինային էր հանձնվել հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ։ Ինչպես հաղորդում է Censor.NET-ը, պետության ղեկավարն այս մասին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։

«Սա վերջնագիր է, և ո՛չ ուկրաինական կողմը, ո՛չ էլ որևէ մեկն այն լուրջ չի ընդունի, քանի որ դրանում վերջնագիր կա։ Այսինքն՝ այս հուշագիրը թյուրիմացություն է», - ընդգծել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ Ուկրաինան իր կազմած հուշագիրը Մոսկվա է ուղարկել երկու լեզվով՝ ուկրաիներեն և անգլերեն։ Սակայն Կրեմլից  ստացված հուշագիր միայն ռուսերենով է եղել։ Զելենսկին նշել է, որ այսօրվա դրությամբ Ուկրաինան Ռուսաստանից պատասխան չի ստացել հրադադարի մասին փաստաթղթի վերաբերյալ, որը Կիևը Մոսկվային էր փոխանցել բանակցություններից առաջ։ 

Պետության ղեկավարը նշել է, որ ռուսական հուշագրի առաջին կետը «վերջնագիր» է, քանի որ ռուսները պահանջում են բոլոր օկուպացված տարածքների միջազգային ճանաչում և զորքերի դուրսբերում դրանցից։

«Սա անկասկած հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, հակասում է առողջ բանականությանը և Ուկրաինայի Սահմանադրությանը։ Ի դեպ, նրանք գիտեն դրա մասին։ Սա Պուտինի համար այս պատերազմի համար ամենամեծ պարգևի պահանջ է», - ընդգծել է Զելենսկին:

Զելենսկին նաև մեկնաբանել է  ռուսական հուշագրի երկրորդ կետը՝ չեզոքությունը և ռազմական միավորումներին, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ին չմիանալու պահանջը։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 2014 թվականին, երբ Կիևն ուներ «արտադաշինքային կարգավիճակ»։

«Այսինքն՝ նրանք սկսել են մեզ գրավել այն ժամանակ, երբ մենք ունեինք չեզոք կարգավիճակ։ Կրկին, այսինքն՝ այստեղ խոսելու բան չկա», - հավելել է պետության ղեկավարը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ականների քծնանքներին ի պատասխան` սառը ցնցուղի էֆեկտ է կիրառել

«Ժողովուրդ» . Բագրատ Սրբազանը փողոցային պայքար կսկսի

Մասկը պահանջում է Թրամփի իմպիչմենտը և իշխանության փոխանցումը Վենսին

Մատվիենկոն և Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտ

Ռուսաստանն ու Ուկրաինան զանգվածային հարվածներ են հասցրել. կան զոհեր և վիրավորներ

Հաջողության չհասնելու պարագայում կդադարեցնենք քննարկումները ՀՀ կառավարության հետ և կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Ադրբեջանական կեղծ մանիպուլյացիան բացահայտվեց. Բաքվում պահվող հայերի դեմ հայտարարություն չի եղել․ Թագուհի Թովմասյան

Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով

Tesla-ի բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

«Իրավունք». Փաշազադեն ամեն վայրկյան կարող է կորցնել իր այդ պաշտոնը

«Ժողովուրդ». 5 վարչության պետ, 10 քննիչ. ՀԿԿ-ում կադրային ջարդը շարունակվում է

«Հրապարակ». Սամվել Բաբայանը դիմել է ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում

«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու հրահանգ կա. բացառիկ