Այսօր՝ հունիսի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մանանդյան 29 շենքի բակում կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քրեական և համայնքային ոստիկանները նշված շենքի փողոցային հատվածում հայտնաբերել են 2 չկրակված, մոտ 5 կրակված պարկուճներ, կրակված պարկուճի գնդակ և արնանման հետքեր։
Տեղում պարզվել է, որ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են վիրավորների ինքնությունը։