Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Լուկաշենկոյին
Հունիսի 06, 2025

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Լուկաշենկոյին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը հունիսի 2-ից գտնվում է Չինաստանում, հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Սի Ծինփինի հետ։ Չինաստանի նախագահը հայտարարել է, որ Պեկինը մշտապես ռազմավարական նշանակություն է տալիս չին-բելառուսական հարաբերությունների զարգացմանը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Չինաստանը և Բելառուսն իսկական բարեկամներ են և լավ գործընկերներ, երկու կողմերն էլ միշտ անկեղծությամբ և վստահությամբ են վերաբերվել միմյանց, – ասել է Սի Ծինփինը։ – ՉԺՀ-ն միշտ երկու երկրների հարաբերությունները դիտարկել և զարգացրել է ռազմավարական բարձունքից և երկարաժամկետ հեռանկարից»:

Չինաստանի նախագահը հավելել է, որ Պեկինը պատրաստ է աշխատել Մինսկի հետ՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության կայուն և երկարաժամկետ զարգացմանը:

Բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Չինաստան այցելելու հրավերի համար և Սի Ծինփինին հրավիրել է այցելել Բելառուս։ Նա նաև նշել է, որ աշխարհի բազմաթիվ երկրների հայացքներն ուղղված են դեպի Չինաստան։

«Դուք շատ ճիշտ նկատեցիք ներկայիս ժամանակի հիմնական առանձնահատկությունը՝ աննախադեպ ճնշումը Արևմուտքի կողմից մեզ վրա, առաջին հերթին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վրա։ Եվ այսօր շատ երկրների, ինչպես և Բելառուսի հայացքներն ուղղված են դեպի ձեզ՝ Պեկին», – ընդգծել է Լուկաշենկոն։

Ըստ Բելառուսի նախագահի գրասենյակի՝ այցի շրջանակներում Լուկաշենկոն նաև այլ հանդիպումներ ու բանակցություններ կանցկացնի։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մասկը Թրամփին մեղադրել է մանկապղծության մեջ

Ռուսական կողմը հողին է հավասարեցրել Խերսոնի վարչակազմի շենքը

Արարատ Միրզոյանի կինը նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնում

Shallowing՝ սեքսուալ միտում, որը խելքահան է անում կանանց

Փակ է լինելու Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածի աջ երթևեկելի գոտին

Մասկը պատասխանել է Թրամփին. Նա չէր կարող առանց ինձ հաղթել, ինչպիսի՜ երախտամոռություն

Նվազել է ռուսական ցորենի արտահանումը

Ես անչափ հիասթափված եմ Մասկից. Թրամփ

«Արլիս»-ը մեր երկրի նորմատիվ իրավական դաշտի ամբողջական բազան է. Սրբուհի Գալյան

ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կքննարկեն առևտրային գործարքը. Թրամփ

Լոնդոնը ԼԳԲՏ համայնքն օգտագործում է Վրաստանում կառավարությունը տապալելու համար. Ռուսական հետախուզություն

«Պուտինը ծանր հարված է ստացել». Թրամփ

Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում ՀՀ դեսպան

«ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման գործընթացը մտահոգիչ է»․ ԱԳ պաշտոնյաներ

Խարդախության նոր տեսակ ԱԲ–ի միջոցով. սոցցանցերում ձայնը նմանակելով գումար են խնդրում