Հայաստանում աննախադեպ գնաճի մասին պնդումները կատարյալ ցնդաբանություն են․ նախարար
Հունիսի 06, 2025

Հայաստանում աննախադեպ գնաճի մասին պնդումները կատարյալ ցնդաբանություն են․ նախարար

2024 թվականի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.5 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 0.3 տոկոս։ Սա այն իրավիճակն է, երբ գնաճը մոտեցել է Կենտրոնական բանկի նպատակային միջակայքի ստորին շեմին՝ խթանող դրամավարկային քաղաքականության պայմաններում։  «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասել է  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նաև համեմատություն է անցկացրել այլ երկրներում արձանագրված ցուցանիշների հետ․ Վրաստան՝ 1.1%, Ալբանիա՝ 2.2%, Ադրբեջան՝ 2.2%, Մոլդովա՝ 4.7%, Ղրղզստան՝ 5%, Բելառուս՝ 5.8%, ՌԴ՝ 8.4%,Ղազախստան՝ 8.7%։

«Եվ ես վերջերս լսում էի, որ Հայաստանում աննախադեպ գնաճ է։ Ինչ-որ մեկը խոսում էր դրա մասին։ Ուզում եմ ասել ուղղակի, որ այս թվերը փաստում են, որ այսպիսի պնդումները կատարյալ ցնդաբանություն են»,-եզրափակեց ֆինանսների նախարարը։

Rate this item
(0 votes)

Լրահոս