Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շոկի մեջ չէվարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականներին ուղղված հայհոյախառն ու վիրավորականգրառումներից: Այսօր՝ հունիսի 4–ին, Աժ-ում լրագրողներիհետ զրույցում պատասխանելով հարցին՝ շոկի մեջ չէ՞վարչապետի նմանօրինակ գրառումներից, նա ասաց՝ոչ, շոկի մեջ չէ:
Նախարարընշեց, որ ինքն արդեն գրառմամբ է հանդեսեկել և թեմայի շուրջ կարծիքն ասել է: «Եսընդամենն ասում եմ, որեթե ինչ-որ մարդիկ ստանձնել են հոգևորառաջնորդություն, իրենք պետք է որոշակինաև ստանդարտների հետևեն, որոնք սահմանված են, ինչպեսամեն մեկի համար, ով որիր գործառույթից ելնելով այն, ինչոր ինքը ստանձնել է, ենթադրումէ որոշակի կանոններ և այստեղէլ կանոնները, որոնք սահմանված են, պետքէ պահպանվեն»,- ասաց նա:
Հարցին՝իշխանության յոթերորդ տարում այդ հարցիհրատապությունը ո՞նց առաջացավ, նախարարըպատասխանեց, որ չիկարող ասել: «Այդ թեման իմ ամենօրյաուշադրության կենտրոնում չի ևերբ որ այդ հարցըի հայտ եկավ, ես այդհարցին անդրադարձա»,- ասաց նա:
Հարցին՝ Ձեզ համար որքանո՞վ է կոռեկտ որ Նիկոլ Փաշինյանը գրառում է անում, օրինակ, ինչ-որ X Սրբազանի և նրա ազգականի՝ քեռակնոջը կենակցելու վերաբերյալ, նա պատասանեց. «Եսկարծում եմ, որ ՆիկոլՓաշինյանն ազատ է իրսոցիալական ցանցերում գրելու այն, ինչնինքը նպատակահարմար է գտնում»:
ԱյնուհետևՀովհաննիսյանը, դիմելով լրագրողներին, ասաց՝ եկեք այս թեմանփակենք ու ճեպազրույցը կիսատ թողնելով հեռացավ: