Ֆրանսիայում Tesla-ի վաճառքի ցուցանիշները հերքել են գործադիր տնօրեն Իլոն Մասկի պնդումները, որ ավտոարտադրողը վերականգնվել է այս տարվա սկզբին վաճառքի անկումից հետո։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Գործակալությունը մեջբերել է ֆրանսիական Plateforme Automobile արդյունաբերական ասոցիացիայի վիճակագրությունը, որը ցույց է տվել, որ Tesla-ն մայիսին Ֆրանսիայում կարողացել է վաճառել ընդամենը 721 մեքենա։ Սա 67 տոկոսով պակաս է նախորդ տարվա մայիսից։ Ընդհանուր առմամբ, Tesla-ի գրանցումները ամենացածրն էին 2022 թվականի հուլիսից ի վեր։ Իր հերթին, ընկերության բաժնետոմսերը հունիսի 2-ին՝ կանոնավոր առևտրի մեկնարկից առաջ, անկում ապրեցին 2.3 տոկոսով։ 2025 թվականին այս արժեթղթերը 14 տոկոսով անկում ապրեցին։