2025 թվականի հունվարից մինչև հունիսը երկու պետական թռիչք է իրականացվել Երևանից դեպի Բաքու և հակառակ ուղղությամբ։ Այս մասին, ի պատասխան գրավոր հարցման, Sputnik Արմենիային հայտնեցին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«2025 թվականի ընթացքում մինչ օրս Երևան-Բաքու և հակառակ ուղղությամբ իրականացվել են 2 պետական չվերթ` տարբեր ժամանակահատվածներում օտարերկրյա պաշտոնատար անձանց տեղափոխման նպատակով՝ Բաքու-Երևան ուղղությամբ մեկ պետական չվերթ և Երևան-Բաքու ուղղությամբ մեկ պետական չվերթ», - ասված է պատասխան նամակում։
Նախարարությունից նաև նշել են, որ այդ թռիչքների մասին լրացուցիչ տեղեկություններ չունեն, քանի որ պետական թռիչքների թույլտվությունները տրամադրում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Հայտնի է նաև, որ Երևան-Բաքու երթուղով թռիչքներն իրականացվում են երկու ուղեգծով։