Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հնդկաստանի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները կարող են ակտիվ փուլ մտնել 2025 թվականին։ Ըստ ТАСС-ի՝ հայտնել է Հնդկաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Սոբոլևը։
«Ակնկալում ենք, որ բանակցություններն այս տարի ակտիվ փուլ կմտնեն։ Աշխատանքներ են տարվում նաև ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի վրա», -նշել է առևտրային ներկայացուցիչը։
Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանատան նախարար-խորհրդական Ռոման Բաբուշկինը հայտարարել է, որ այսօր Հնդկաստանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիրը անհրաժեշտություն է դարձել։ «Դրա ստեղծմամբ շատ խոչընդոտներ կվերացվեն, և փոխադարձ մուտքը շուկաներ զգալիորեն կընդլայնվի», -նշել է նա՝ ընդգծելով, որ ազատ առևտրի համաձայնագիրը «ևս մեկ շրջադարձային կետ և առևտրատնտեսական համագործակցության շրջադարձային կետ» կդառնա։