Զելենսկին կողմ է Էրդողանի առաջարկին՝ հանդիպելու Պուտինի և Թրամփի հետ
Հունիսի 05, 2025

Զելենսկին կողմ է Էրդողանի առաջարկին՝ հանդիպելու Պուտինի և Թրամփի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հետ զրույցում առաջարկել է 4 ղեկավարների հանդիպում անցկացնել, որին կմասնակցեն իրենք երկուսը, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ 

«Ես նրան ասացի, որ աջակցում եմ ղեկավարների գագաթնաժողովին, որովհետև ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հրադադար տեղի չի ունենա՝ առանց նման հանդիպման», – ասել է Զելենսկին։ 

Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկիի հետ։«Նախագահն ասել է, որ պատրաստ է հանդիպման, եթե գործը հասնի դրան, բայց նա ցանկանում է, որ այդ երկու ղեկավարները և երկու կողմերը միասին նստեն բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է Լևիթը։ 

Նա շեշտել է, որ Թրամփը ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Հունիսի 2-ին Ստամբուլում կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը։ Կողմերը պայմանավորվել են ռազմագերիների փոխանակման շուրջ, սակայն հրադադարի հասնելու մասով մեծ առաջընթաց չի գրանցվել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինն ինձ ասաց, որ անպայման պատասխան հարված կհասցնի Ուկրաինային. Թրամփ

«Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից». Արաղչի

Սերժ Սարգսյանը հետևել է Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի տուրին

Պուտինը և Թրամփը համաձայնության են եկել

«Առևանգված երեխան հայտնաբերվել է»․ ՆԳՆ

Վրաստանը առաջ անցավ Հայաստանից. ի՞նչ պատահեց Գյումրու «չոր նավահանգիստ» հավակնոտ նախագծին

Հայաստանի Ազգային արխիվից Ադրբեջանին նյութեր են փոխանցել․ գործ է հարուցվել

Պшյթյուն՝ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում. Հնդկաստանի քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. հայտնաբերվել են նռնակ

Ի՞նչ փուլում է «Չաբահար» նավահանգստի միջոցով Հայաստանը Հնդկաստանին կապող երթուղու շահագործման գործընթացը

Դիմակավորված անձինք Կոմիտասի պողոտայում մոտեցել են օտարերկրյա քաղաքացուն և փախցրել նրա դստերը

Մենք քննարկել ենք Ուկրաինայի կողմից ինքնաթիռների վրա հարձակումը և Իրանը. Թրամփը` Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ

Թուրքիան չի պլանավորում մոտ ապագայում զորքը դուրս բերել Սիրիայից

Երմակը Ռուբիոյին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել ՌԴ դեմ

Փեզեշքիանն ու Էրդողանը տարածաշրջանային հարցեր են քննարկել