Տաքսու վարորդը հափշտակել է ուղևորի հեռախոսը, ով ընկել է գետնին՝ ստանալով վնասվածքներ
Հունիսի 05, 2025

Տաքսու վարորդը հափշտակել է ուղևորի հեռախոսը, ով ընկել է գետնին՝ ստանալով վնասվածքներ

Մայիսի 29-ին՝ ժամը 23.55-ին, հիվանդանոցից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 55-ամյա կնոջ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22.30-ի սահմաններում, 55-ամյա կինը Կոնդ թաղամաս գնալու նպատակով Արցախի պողոտայում կանգնեցրել է տաքսի և իր բջջային հեռախոսով հավաքելով ուղեվարձի չափը՝ ցույց է տվել վարորդին: Վարորդը հրաժարվելով տեղափոխել՝ հափշտակել է հեռախոսը և փորձել հեռանալ, այդ ընթացքում մեքենայի դուռը բռնած կինն ընկել է գետնին՝ ստանալով վնասվածքներ։

Մայիսի 30-ի գիշերը՝ ժամը 3-ին, Երևանի պարեկները մայրաքաղաքի Ամերիկյան փողոցում հայտնաբերել, կողոպուտ կատարելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 30-ամյա երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հափշտակած հեռախոսը 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփն արգելել է 12 երկրի, այդ թվում՝ Իրանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ

Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը

Ռոնալդուի գոլը Պորտուգալիային դուրս բերեց Ազգերի լիգայի եզրափակիչ

Գարեգին Բ–ն ինքն անձամբ թող պարզաբանի․ արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյո՞ք զավակ ունի․ Փաշինյան

Չեմ կարող հավատալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել․ Փաշինյան

ՆԱՏՕ-ն հաստատում է, որ Ուկրաինան շարքից հանել է Ռուսաստանի ռազմավարական ավիացիայի 30%-ը

Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում կքննարկեն ծանր մեքենաշինության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրադրության հարցեր

«Ռուսաստանը միջնամատ է ցույց տալիս ամբողջ աշխարհին». Զելենսկին՝ Պուտինի և Թրամփի զրույցից հետո

Ինչո՞ւ աշխարհը վեց օրում ստեղծվեց

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Հրապարակ». Սկանդալային նախագծի շուրջ կրքեր են բորբոքվում. ԶՈՒ գլխավոր շտաբը դեմ է

Քննարկումը բավական թեժ է եղել. «Փաստ»

Հայաստանն ահռելի վնասներ է կրում. ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնակատարն էլ «sms» կստանա՞. «Փաստ»

«Ժողովուրդ». Մատվիենկոն կայցելի Ծիծեռնակաբերդ եւ «Մայր Հայաստան» հուշահամալիր