Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները չեն կարող շարունակել իրենց հոգևոր ծառայությունը․ Նիկոլ Փաշինյան
Հունիսի 06, 2025

Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները չեն կարող շարունակել իրենց հոգևոր ծառայությունը․ Նիկոլ Փաշինյան

Հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է․ կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները  պետք է ազատեն մեր հոգու տունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«(Մեջբերում)․ «Ձեզ ինչ կուսակրոնը խախտել է կուսակրոնության ուխտը, չի խախտել։ Ձեզ ինչ։ Դա ձեզ չի վերաբերվում։ Ոչ էլ կանոնագրքի հոդվածներն են ձեզ վերաբերվում» (մեջբերման ավարտ)։

Այս հայտարարության հեղինակը Միքայել Աջապահյանն է եւ նա այս հայտարարությունն արել է երեկ։ Սա ակնհայտ է դարձնում, որ բարձրաստիճան հոգեւոր դասի մի հատվածը չի հասկանում, որ Հայ առաքելական եկեղեցին ժողովրդի եկեղեցին է, մեզնից յուրաքանչյուրի եկեղեցին, ժողովրդի սրբությունը, մեզնից յուրաքանչյուրի սրբությունը, ժողովրդի հոգու տունը, մեզնից յուրաքանչյուրի հոգու տունը։

Որպես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետեւորդ, ով խոնարհվում է եկեղեցու առաջ, որպես մարդ, ով հավատում ու երկրպագում է Հիսուս Քրիստոսին, ասում եմ՝ Հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է։

Իսկ դուք պղծում եք այդ տունը, կուսակրոնության ուխտը խախտելով, բայց ոչ միայն դրանով։ Կուսակրոնության ուխտը խախտած հոգեւորականները չեն կարող շարունակել իրենց հոգեւոր ծառայությունը։ Նրանք պետք է ազատեն մեր հոգու տունը»,– գրել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս