Գերմանիայի նախկին արտգործնախարար Աննալենա Բերբոքը կդառնա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նախագահ
Հունիսի 04, 2025

Գերմանիայի նախկին արտգործնախարար Աննալենա Բերբոքը կդառնա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նախագահ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նախագահ է ընտրվել Գերմանիայի նախկին արտգործնախարար Աննալենա Բերբոքը։

«Որպես Գլխավոր ասամբլեայի նախագահ՝ ես կմասնակցեմ բոլոր անդամ երկրների հետ վստահության վրա հիմնված երկխոսությանը: Իմ դուռը միշտ բաց կլինի բոլորի համար»,- քվեարկությունից հետո ասել է Բերբոքը:

Գերմանիայի ԱԳՆ նախկին ղեկավարը հավաքել է 167 ձայն, և սա բավական էր հաղթելու համար։ Նա շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր քվեարկել են իրենց աջակցության և վստահության համար։ 

Երդմնակալությունը նախատեսված է սեպտեմբերի 9-ին։

Արևմտյան լրատվամիջոցները հիշեցնում են, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի ժամանակ նախագահի ընտրությունը ֆորմալ ընթացակարգ է, իսկ նախագահի պաշտոնն ինքնին արարողակարգային։

Ավելի վաղ 44-ամյա Բերբոքը հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում մտադիր է դառնալ «միավորող» և հավասարապես ծառայել ՄԱԿ-ի անդամ բոլոր անդամներին։ Նա իր առաջնահերթություններն անվանեց գենդերային հավասարությունը և կլիմայի պաշտպանությունը:

Բերբոքը զբաղեցրել է Գերմանիայի արտգործնախարարի պաշտոնը 2021-2025 թվականներին: Նա նաև եղել է «Ալյանս 90/Կանաչներ» կուսակցության համանախագահը 2018-ից 2022 թվականներին:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հիմա մի հայտարարություն կանեմ, որը կդառնա աղմկոտ. Նիկոլ Փաշինյան

Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն

Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ քանի չվերթ է իրականացվել 2025–ին և ինչ նպատակով

Մահացել է ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը

Բանակցություններում ԱՄՆ բոլոր առաջարկները 100%-ով հակասում են Իրանի սկզբունքներին. Խամենեի

Մոսկվայում հայ գործարարի են առևանգել (տեսանյութ)

ՌԴ-ում մտահոգություն ունեն, որ մի փուլում, ՌԴ-ի դեմ նոր ճակատ բացելու նախաձեռնություն հենց Ադրբեջանն է ունենալու․ Աբրահամյան

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում

Ես 2018 թվականից հետո որևէ գույք ձեռք չեմ բերել. Անահիտ Ավանեսյանի պարզաբանումը

Հայաստանում ռուսական կապիտալով գործող խոշորագույն ընկերությունները «վերեւից» հրահանգ են ստացել․ «Հրապարակ»

Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականները չեն կարող շարունակել իրենց հոգևոր ծառայությունը․ Նիկոլ Փաշինյան

Եկեղեցու դեմ արշավի տակ թաքնված նպատակ կա. «Հրապարակ»

Կադրային ջարդ է սկսվելու. կառավարական «չիստկան» սկսվելու է Սոցապից` հասնելով մինչեւ ԿԳՄՍ. «Իրավունք»

Թուրքիայում նորից երկրաշարժ է տեղի ունեցել

Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ. Արշակ սրբազանի պատասխանը