Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Բելգորոդի մարզի երեք սահմանամերձ շրջանների վրա, վնասվել է հինգ ավտոմեքենա և երեք տուն: Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Բելգորոդի շրջանում ՀՕՊ համակարգով անօդաչու սարք է խոցվել։ Ռազումնոյե ավանում անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է մարդատար ավտոմեքենայի դիմապակին։ Օկտյաբրսկի ավանում FPV-դրոնի պայթյունից բռնկվել է շենքի տանիքը, հրդեհը մարվել է: Ուստինկա գյուղում անօդաչուի հարձակման հետևանքով մասնավոր տուն է ավերվել»,- տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Մարզպետը տվյալներ չի հաղորդել խաղաղ բնակչության շրջանում տուժածների առկայության մասին: