Պլանավորվում է Իրանի Նախագահի այցը Հայաստան
Մայիսի 29, 2025

Պլանավորվում է Իրանի Նախագահի այցը Հայաստան

Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն հայտնել է, որ իրանական կողմը պլանավորում է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Երևան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իրանցի պաշտոնյան ասել է «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

Փոխնախարարը շեշտել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են, իրականացվում են դիվանագիտական ամենաբարձր մակարդակի փոխայցեր:

Իրանցի փոխնախարարը նշել է, որ հենց այս շաբաթվա ընթացքում ևս հինգ պաշտոնական պատվիրակություններ պետք է այցելեն Հայաստան՝ միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախորդ շաբաթ այցելել է Իրան:

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 26 Մայիսի 2025 20:44

Լրահոս