Համբարձման տոնի առթիվ Մայր Տաճարում մատուցվեց պատարագ
Մայիսի 31, 2025

Համբարձման տոնի առթիվ Մայր Տաճարում մատուցվեց պատարագ

Մայիսի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տերունի այս տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր:Օրվա խորհրդի առիթով, Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։

Սուրբ Պատարագի իր քարոզում Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, նշեց, որ Քրիստոս համբարձումից առաջ պատգամեց իր աշակերտներին անդադար քարոզել Աստծո խոսքը, տարածել իր ուսմունքը և դարձի բերել մոլորվածներին։

Պատարագիչ Սրբազանը խոսեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական հիշատակության մասին՝ փաստելով, որ ճիշտ էին արևելյան վարդապետները, երբ որոշում կայացրեցին Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոնը, Հայոց Կաթողիկոսության նստավայրը վերադարձնել դեպի իր աստվածօրհնյալ բնօրրանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

«Սիրելի հավատացյալներ, Մայր Աթոռն այն ամուր հիմնաքարն է, որին, եթե հայ ժողովուրդը հավատարիմ մնա, ինչքան էլ հեռու լինի նրանից, ինչքան էլ տառապանքներ լինեն, միևնույնն է այս Աթոռից բխող լույսը հոգևոր ուժ պիտի տա մեր ազգի զավակներին դիմագրավելու ամեն տեսակ դժվարության, առաջ շարժվելու Տիրոջ հարության ու համբարձման խորհրդով՝ հավատալով, որ լույսը միշտ հաղթական պիտի լինի խավարի դեմ»,- ասաց Հայկազուն Սրբազանը՝ մաղթելով, որ վերանորոգյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակի լինել հայ ժողովրդի համար հոգևոր սնուցման աղբյուր և առաջնորդի հայորդիներին դեպի փրկության մինչև մեր տիրոջ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը։

Սուրբ Պատարագի ավարտից հետո, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև, հանդիսապետությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սպասվում է 2025 թվականի ամենախոշոր մագնիսական փոթորիկը. զգուշացնում են գիտնականները

Իսրայելը հայտնել է «Հզբոլլահի» հրթիռային ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին

Խոզնավարում այս գիշեր նույնպես կրակոցներ են լսվել

ԱՄՆ-ն կկրկնապատկի պողպատի և ալյումինի մաքսատուրքերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մերցի հռետորաբանությունը Taurus-ի մասին պատերազմ կհրահրի Գերմանիայի և Ռուսաստանի միջև. BZ

Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ բանակցություններում գերակայությունից հրաժարումն է. Արաղչի

Մասկն իր սերմնահեղուկն է առաջարկել «յուրաքանչյուրին, ով ցանկանում է իրենից երեխա ունենալ». NYT

Վրաստանը սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին Լարսով

Նիկոլի խնդիրը մեկն է՝ ամեն ինչ անել, որպեսզի ամբոխների ապստամբությունը շարունակվի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ավստրալիայում գրանցվել է կապիկի ծաղկի նոր շտամով վարակման առաջին դեպքը

«Ցնդած բիձա․ ակնհայտորեն օգնության կարիք ունի»․ Աննա Հակոբյան. Տեսանյութ

«Դիվական խրախճանք է քրիստոնյա Հայաստանում»․ Ասողիկ աբեղա Կարապետյան

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մшրմին

Կրեմլը նախագահական մակարդակով քննարկում է Բեռլինին ուղիղ հարվածներ հասցնելու հնարավորությունը