Ցնդած բիձա։ Իսկ եթե ավելի լուրջ՝ այս մարդն ակնհայտորեն օգնության կարիք ունի։ Ինձանից չի ընդունի, բայց հարազատները կամ ընկերները մի բան պետք է ձեռնարկեն, մեղկ է»,- ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութին կից գրել է վարչապետի կին Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով պահեստազորի գնդապետ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանի ասուլիսին՝ «Հայելի» ակումբում։ Աննա Հակոբյանը հրապարակել է նաև Հովհաննիսյանի ասուլիսից մի հատված․ «Պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը, արձագանքելով եկեղեցականների վերաբերյալ վարչապետի հայտարարությանը, նշել է՝ փորձ է արվում «ոչնչացնել եկեղեցին». «Նիկոլ Փաշինյան, դու ճիշտ ես ասել։ Երբ դու ու քո տիկինը՝ այդ վայրահաչող տիկինը, մտնում եք սրբավայր, այն դառնում է չուլանանոց, որովհետև մարդն է զարդարում տարածքը, դուք չեք զարդարում, դուք պղծում եք տարածքը։ Չուլանանոց է անվանում, որովհետև Որոտնավանքում ժողովուրդն իրեն լավ չի դիմավորել, ասել է՝ թուրք, դավաճան։ Եվ այն նույն օրը, որ դու մտել ու պղծել ես Որոտնավանքը, ես այդ նույն օրը եղել եմ Որոտնավանքում։ Ինձ ասացին, որ քո նման պիղծը եկել ու գնացել է, ու մարդկանց անեծքն էր հետևում քեզ։
Դու ստում ես, ուղղակի փորձում ես քո ընտանիքի թալանից թեման շեղել»։ Հովհաննիսյանը վարչապետին մեղադրել է ադրբեջանական պահանջները կատարելու, թուրքական ուժերի կողմից ղեկավարվելու մեջ՝ հավելելով. «Այս իշխանությունները թուրքական են, ոչ մի սրբություն չունեն։ Եթե սուրբ եկեղեցին չուլանանոց է անվանում, լսի՛, այ պոռնիկի զավակ, այ պոռնիկ, այ աղբ, ես Հայաստանում չուլանանոց եկեղեցի չեմ տեսել։
Դու ի՞նչ իրավունք ունես իմ սուրբ զգացմունքները պղծելու։ Ո՞վ է քեզ նման իրավունք տվել՝ հոգեկան մերդ, թե՞ բռնաբարող հերդ, հարճ, Եղիազարյան Մհերին սպանած այլասերվա՞ծը։ Տականքներ, պատասխան եք տալու»։ Արձագանքելով Աննա Հակոբյանի՝ «մանկապիղծ հոգևորականի» վերաբերյալ գրառմանը՝ Հովհաննիսյանն ասել է. «Լսի՛ր Աննա, մանկապիղծն ու այլասերվածը դու ես, հայոց եկեղեցին չէ։ Ես՝ որպես հավատավոր, հայտարարում եմ՝ դու այլասերված, մանկապիղծ տականք ես, Մհեր Եղիազարյանի կյանքն ու մահը քեզ հանգիստ չեն տալու։ Ես իմ աչքերով եմ տեսել»։