Գոգավանի մաքսակետում արդեն 10 օր է՝ թույլ չեն տալիս կենդանիներով բեռնված 2 բեռնատարներին մուտք գործել Հայաստան, ոչ էլ թողնում են հետ գնան Ռուսաստան։
Ընկերությունից ահազանգում են, որ 190 ցլիկ առանց սնունդ արդեն 10 օր է՝ մաքսակետում է, կենդանիների 30 տոկոսն էլ անկել է։
«Ասում են՝ փաստաթղթերի խնդիր կա, բայց մենք նման խնդիր չունենք, այն թղթով, ինչ բոլորը, բայց մյուսներին թողնում են, մեզ չեն թողնում։ Կարծում ենք, որ մենաշնորհի հետ կապված խնդիր է, իրենց նախընտրելի կազմակերպություններին են թողնում միայն կենդանի ներմուծել»,– ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով, ՍԱՏՄ–ից թույլ չեն տալիս մտնել Հայաստան։ Նշենք, որ ՊԵԿ–ից լրատվամիջոցներին ասել են, որ խնդիրը մաքսային մարմինների հետ չէ, ՍԱՏՄ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել մաքսատանը տնտեսվարողի կողմից: