Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն ամբողջապես հայաթափել է Արցախը. Գարեգին Բ–ն Շվեյցարիայում
Հունիսի 01, 2025

Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն ամբողջապես հայաթափել է Արցախը. Գարեգին Բ–ն Շվեյցարիայում

Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել է «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողով։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը համաժողովին հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը։ Գրավել է Հայաստանի սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացնում է նորանոր պահանջներ։ Ադրբեջանը պատանդ է պահում Արցախի քաղաքական ղեկավարներին, քաղաքացիական անձանց և ռազմագերիների՝ իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարություն՝ միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով։ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ քրիստոնյաները կոչված են լինելու ճշմարտության վկաներ, և դա զոհերի կողքին կանգնելն է և չարի անունը բարձրաձայնելը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Rate this item
(0 votes)

Լրահոս