Մայիսի արդյունքների համաձայն՝ ներդրողների համար ամենաշահավետ ապրանքները կակաոյի հատիկներն ու պլատինն են։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ICE Futures, CME Group և Շանհայի մետաղների բորսայի տվյալներին։
Շոկոլադի արտադրության մեջ օգտագործվող կակաոյի գինը մեկ ամսվա ընթացքում աճել է 11%-ով։ Այլ մթերքներից ամենաշատը թանկացել են նարնջի հյութը՝ գրեթե 8%-ով, ինչպես նաև բրինձն ու վարսակը՝ 2.9%-ով։
Մետաղներից ամենաշատ աճը գրանցել է պլատինը, որը թանկացել է 9.2%-ով։ Անագը (+5.2%) և պղինձը (+3.1%) նույնպես թանկացել են։ Ոսկին ավելի դանդաղ է աճել և ավելացել է ընդամենը 2.9%-ով։
Էներգետիկայի ոլորտում ամենաշատը թանկացել է ածուխը՝ 8.2%-ով։ Եվրոպայում գազը թանկացել է 5.5%-ով, իսկ ուրանը` 5.4%-ով։
Սակայն սուրճն ամենաշատն է էժանացել մայիսին. ռոբուստայի գինը նվազել է 13.2%-ով, իսկ արաբիկայի գինը՝ 11%-ով։ Լիթիումի գինը նույնպես զգալիորեն նվազել է՝ 9.2%-ով։