«Միսս աշխարհ- 2025» մրցույթում հաղթել է թաիլանդցի գեղեցկուհին
Հունիսի 03, 2025

«Միսս աշխարհ- 2025» մրցույթում հաղթել է թաիլանդցի գեղեցկուհին

Մրցույթն անցկացվել է Հնդկաստանի Թելանգանա նահանգում՝ Հայդերաբադում։

Թագը Չուանգսրիին հանձնել է «Միսս աշխարհ»-ի նախորդ տարվա հաղթող Քրիստինա Պիշկովան Չեխիայից։

Առաջին վիցե-միսս է դարձել Եթովպիայի ներկայացուցիչ Հասեթ Դերեջե Ադմասուն, երկրորդը՝ Մայա Կլայդան Լեհաստանից, երրորդը՝ Օրելի Ժոահիմը Մարտինիկայից:

Մրցույթի եզրափակիչին մասնակցում էին 108 երկրների ներկայացուցիչներ։

Օպալ Սուչատա Չուանգսրին Թաիլանդի պատմության մեջ «Միսս աշխարհի» երրորդ հաղթողն է։ Սովորում է Thammasat համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, տիրապետում է թայերենին, անգլերենին եւ չինարենին, նվագում է ուկուլել, հետաքրքրվում է հոգեբանությամբ եւ մարդաբանությամբ:

Rate this item
(0 votes)

Լրահոս