Ծխախոտային կախվածությունը, որը սպառնում է աշխարհի միլիոնավոր մարդկանց կյանքին, վերածվել է ճգնաժամի, որը ազդում է ոչ միայն առողջության, այլև հասարակության բարեկեցության վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի առողջապահության նախարարության և տարբեր քաղաքացիական ու հասարակական կազմակերպությունների տվյալների համաձայն՝ Թուրքիայում ամեն օր մոտ 300 մարդ է մահանում ծխելու հետ կապված հիվանդություններից:
Նշվում է, որ ծխախոտի ծխում կա 7500 վնասակար նյութ, որոնցից 50-ը քաղցկեղածին նյութեր են։