ՀԱՄԱՍ-ը դեռ չի ընդունել ԱՄՆ-ի հրադադարի ծրագիրը, Իսրայելն ընդունել է
Հունիսի 01, 2025

ՀԱՄԱՍ-ը դեռ չի ընդունել ԱՄՆ-ի հրադադարի ծրագիրը, Իսրայելն ընդունել է

ԱՄՆ-ն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին առաջարկել է 2 ամսով հրադադարի նոր նախագիծ։ Կողմերը կրակը դադարեցնելու հնարավորություն ունեն, կարծում են Վաշինգտոնում: Reuters-ին ծանոթ փաստաթղթի համաձայն՝ Գազայում հրադադարի առաջին շաբաթվա ընթացքում, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պետք է ազատ արձակի 28 իսրայելցի պատանդի՝ ողջ և մահացած, փոխարենն ազատ է արձակվելու 1236 պաղեստինցի, հանձնելու են 180 մահացած պաղեստինցու աճյուն։

Մնացած իսրայելցի պատանդներն ազատ կարձակվեն, երբ Գազայում հաստատվի մշտական ​​​​հրադադար։ Իսրայելն, իր հերթին, պարտավորվում է դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Գազայում հրադադարի ուժի մեջ մտնելու պահից։ Իսրայելի պաշտպանության ուժերը կսկսեն զորքերի փուլային դուրսբերումը տարածաշրջանից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և միջնորդներ Եգիպտոսն ու Կատարը պետք է հանդես գան որպես համաձայնագրի իրականացման երաշխավորներ։ Հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո մարդասիրական օգնությունը կմտնի Գազայի հատված՝ ՄԱԿ-ի, Կարմիր մահիկի և այլ համաձայնեցված ճանապարհներով։

Reuters-ի հաղորդմամբ՝ Իսրայելն ընդունել է հրադադարի նոր նախագիծը, որը փոխանցել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ՀԱՄԱՍ-ը՝ դեռ ոչ:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները գործակալությանը հայտնել են, որ ուսումնասիրում են փաստաթուղթը և մտադիր են պաշտոնական պատասխան տալ ուրբաթ կամ շաբաթ։ Խմբավորման ներկայացուցչի խոսքով՝ այն «հիմնականում արտացոլում է Իսրայելի դիրքորոշումը» և չի պարունակում այդ երկրի հստակ պարտավորությունները՝ Գազայում պատերազմը դադարեցնելու, զորքերը տարածաշրջանից դուրս բերելու և մարդասիրական օգնությունը թույլատրելու հարցերում։

Euronews-ն էլ նշել է, որ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի նոր նախագիծը հայտարարվել է Հորդանան գետի Արևմտյան ափը ակտիվորեն զարգացնելու Իսրայելի ծրագրերի ֆոնին։

Նույն օրը Թել Ավիվը հայտարարել է, որ Արևմտյան ափին կկառուցի ևս 22 բնակավայր՝ քայլ, որը միջազգային իրավունքի համաձայն անօրինական է։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ն Վրաստանի մի խումբ քաղաքացիների է արտաքսել հայրենիք

Մասկը ներկայացրել է Telegram-ի անալոգը. այն կոչվում է XChat

Թեհրանը հայտարարում է առաջընթացի մասին ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններում

«Դեպի Երկիր է շարժվում տարվա` արեգակնային նյութի ամենամեծ ամպը». Լևոն Ազիզյան

Ֆրանսիան զգուշացրել է իր քաղաքացիներին Վրաստան մուտք գործելու վտանգների մասին

Խստորեն դատապարտում և մերժում ենք ՀՀ կառավարչի և նրան կողակցված անձի զարհուրելի վարքագիծը… Ժամանակն է բռունցքվելու, վճռականության և գործողությունների. ՀՀԿ ԳՄ

Միլիարդատիրոջ դուստրը պսակադրվեց՝ գաղտնի պահպանված արարողությամբ

Մտածված քաղաքականություն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը` Փաշինյանի մասին

Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ զորքեր է ուղարկել այլ երկիր

Ռուսաստանում ավելորդ քաշը հարվածում է տնտեսությանը

«Եթե կինն ապտակում է ամուսնուն, ուրեմն մի պատճառ կա». Պեսկովը՝ Մակրոնի մասին

10 օր է՝ բեռնատարները՝ 190 ցլիկով բեռնված, կանգնած են Գոգավանի անցակետում. թույլ չեն տալիս մտնել Հայաստան

Ուկրաինան կարող է կորցնել Դնեպրովսկը, Սումին, Խարկովը և սևծովյան ափամերձ քաղաքները, ներառյալ Օդեսան

Սպասվում է 2025 թվականի ամենախոշոր մագնիսական փոթորիկը. զգուշացնում են գիտնականները

Իսրայելը հայտնել է «Հզբոլլահի» հրթիռային ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին