Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն խաղաղության համաձայնագիր. Դեյնզ
Հունիսի 01, 2025

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն խաղաղության համաձայնագիր. Դեյնզ

Սենատոր և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սթիվ Դեյնզն հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ սենատորն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության հարցերին և տնտեսական ներդրումների հնարավորություններին։

Սթիվ Դեյնզն իր աջակցությունը հայտնեց նախագահ Թրամփի վարչակազմի այն դիրքորոշմանը, ըստ որի տարածաշրջանում կայունության ու բարեկեցության հաստատման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն խաղաղության համաձայնագիր։

Rate this item
(0 votes)

Լրահոս