Իսրայելն Իրանի դեմ գրոհին կարող է պատրաստվել ընդամենը յոթ ժամում. NYT
Մայիսի 30, 2025

Իսրայելն Իրանի դեմ գրոհին կարող է պատրաստվել ընդամենը յոթ ժամում. NYT

Ամերիկյան հետախուզությունը հաշվարկել է, որ Իսրայելը կարող է պատրաստվել Իրանի վրա հարձակման ընդամենը յոթ ժամում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արեւելք կատարած այցից առաջ իսրայելցի պաշտոնյաները նախազգուշացրել են Վաշինգտոնին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու պատրաստակամության մասին, հայտնել է The New York Times-ը (NYT)՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տեղեկացմամբ՝ Իսրայելը հանդես է գալիս Իրանի կողմից ուրանի հարստացման ամբողջական դադարեցման եւ իրանական միջուկային բոլոր օբյեկտների ապամոնտաժման օգտին։ Իսրայելի պաշտոնյաները վախենում են, որ Թրամփը Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարք կնքելու իր ջանքերում թույլ կտա Թեհրանին թողնել դրանք։

Ավելի վաղ, ինչպես հաղորդել է Axios պորտալը, հղում կատարելով աղբյուրներին, Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ասել է, որ պետք է զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է խոչընդոտել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացին։

Իրանի եւ ԱՄՆ ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը, որի միջնորդն էր Օմանը: Խորհրդակցություններից հետո Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին զեկուցել է, որ «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց» է ձեռք բերվել: Ինչպես հայտնել է նրա իրանցի գործընկեր Աբաս Արաղչին, Թեհրանը եւ Վաշինգտոնը հուսով են մեկ-երկու հանդիպման ընթացքում հասնել դրական արդյունքների։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ֆիդանը Կիևում բանակցություններ է վարում Զելենսկու հետ

Եթե հասարակությունն արդարացիորեն պահանջում է իշխանություն ունեցողներից լինել պարկեշտ և ոչ կոռումպացված, ապա իրավունք ունի հոգևոր առաջնորդությունը ստանձնածներից էլ պահանջել բարեպաշտություն. ֆինանսների նախարար

Արցախի նախագահը կալանավորված չէ, որևէ վարույթով մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի. փաստաբան

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մшրմին

Մակրոնը կոչ է արել ավելի խիստ լինել Իսրայելի նկատմամբ՝ պաղեստինյան պետության ճանաչումը համարելով «բարոյական պարտք»

Կրեմլը հայտնել է Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպման նախապատրաստման մասին

Մի քանի օրից կմտնենք իմպիչմենտի կիրառական փուլ, հանրությանը կմոբլիզացնենք. Մալյան. Տեսանյութ

Անկարան պատրաստ է հյուրընկալել Թրամփին, Պուտինին և Զելենսկուն. Ֆիդան

Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից. Փաշինյան

Երևանում բռնnւթյան ենթարկվելու հետևանքով բուժօգնության են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցներ, նախնական տվյալներով' չորս անձ. ՆԳՆ

Ով է ղեկավարել ԱՄՆ-ն Բայդենի փոխարեն. Սենատը լսումներ կանցկացնի

Երևանում կրկին շտապօգնության բժիշկներ են բռնության ենթարկվել

Երբեք մտքովս չէր անցնի, որ կապրեմ մի երկրում, որտեղ առաջին դեմքն ընդդիմախոսներին պատասխանում է անձնական բանսարկություններով եւ փողոցային բառապաշարով. Արամ Աբրահամյան

ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները հայտնվել են փակուղում. ԱՄՆ ֆինանսների նախարար

ԱՄՆ դեսպանատունն անցել է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի հարցումների նոր առցանց համակարգի