Մրցակցության զոհը լինելու է ողջ տարածաշրջանը. Սայիդ Խաթիբզադե
Մայիսի 29, 2025

Մրցակցության զոհը լինելու է ողջ տարածաշրջանը. Սայիդ Խաթիբզադե

Հարավային Կովկասի մասին խոսելիս պետք է հաշվի առնել տարբեր հարցեր։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, «Երեւանյան երկխոսություն – 2025» միջազգային համաժողովի շրջանակում հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն։

«Այստեղ բոլորը գիտեն, որ այս տարածաշրջանի քարտեզը ցույց է տալիս, թե որքանով ինտեգրումն այս ենթատարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, կարող է օգնել մեզ բարելավել փոխգործակցությունն ու ռազմավարական հաղորդակցությունը տարածաշրջանի երկրների միջեւ: Իրանի համար այս տարածաշրջանը շատ կարեւոր է եղել հազարամյակների ընթացքում՝ բազմաթիվ պատճառներով։

Նրանք, ովքեր ծանոթ են այս տարածաշրջանի պատմությանը, գիտեն, որ Իրանը երկար տարիներ, հազարամյակներ օգտվել է հիմնական միջանցքների առավելություններից՝ արեւելյան եւ արեւմտյան, որոնք հետագայում կոչվել են Մետաքսի ճանապարհի միջանցք՝ Իրանի արեւելյան սահմանից մինչեւ Իրանի արեւմտյան սահման։ Եվ, իհարկե, երկու ճանապարհ. մեկը տարել է դեպի Բաղդադ այդ օրերին, իսկ մյուսը՝ Անատոլիա, ինչպես նաեւ այդ օրերի Հարավային Կովկաս։ Եվ նաեւ մեկ այլ, որն այժմ կոչվում է Սփայսի ճանապարհ, սա բոլոր ժամանակների եւ ժողովուրդների շատ հնագույն միջանցք է, որը տանում է հյուսիսից հարավ, Հնդկաստանից մինչեւ Բանդար Աբաս եւ Իրանի միջով դեպի Կենտրոնական Ասիա եւ Ռուսաստան:

«Այնպես որ, այս տարածաշրջանում փոխկապակցվածության շատ լավ քարտեզից բոլորը հասկանում են, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը շատ կարեւոր են»,- ընդգծել է Սաիյդ Խաթիբզադեն։

Իրանի փոխարտգործնախարարի խոսքով՝ հիմնական հարցն այն է, թե ինչու մինչ այժմ չի հաջողվել իրացնել նշված բոլոր հնարավորությունները տարածաշրջանում։

«Հենց այստեղ պետք է մի փոքր նայեք տարածաշրջանի ռազմավարական լանդշաֆտին, եւ մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի, մյուս կողմից, աշխարհառազմավարական մրցակցությունն ու տարածաշրջանային մրցակցությունը չխանգարեն տարածաշրջանի ներուժի լիարժեք իրացմանը։

Պատմությունը մեզ սովորեցնում է, որ ցանկացած արտատարածաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցություն այս տարածաշրջանում նրան օգուտ չի տալիս։ Այսպիսով, տարածաշրջանի եւ հարեւան տարածաշրջանի բոլոր երկրները կանգնած են մեկ կարեւոր խնդրի առջեւ՝ արտատարածաշրջանային, աշխարհաքաղաքական մրցակցությո՞ւն, թե՞ խոշոր տերությունների աշխարհաքաղաքական մրցակցություն. ով էլ որ լինի, ինչ մտադրություն էլ լինի, զոհը կլինի ողջ տարածաշրջանը։ Երկրորդը աշխարհաքաղաքական մրցակցությունն է տարածաշրջանի ներսում։ Այսօր առավոտյան Հայաստանի վարչապետը խոսել է նախկին երթուղիների եւ դրանց վերականգնման ժամանակի մասին։

Կարծում եմ՝ սա ցույց է տալիս, թե որքանով են ներտարածաշրջանային մրցակցությունները խոչընդոտում նաեւ եղբայրական համագործակցությանը տարածաշրջանում։ Սա նախազգուշացում է, որ Իրանը միշտ բարձրաձայն հայտարարել է, որ այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն ցանկացած նախաձեռնության միջոցով անընդունելի է: «Այսպիսով, այս տարածաշրջանում ցանկացած կապ պետք է ապահովի, որ տարածաշրջանի քարտեզի վրա աշխարհաքաղաքական փոփոխություններ չլինեն»,- ընդգծել է Սայիդ Խաթիբզադեն։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 27 Մայիսի 2025 13:13

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ վարչակազմը դադարեցրել է ուսանողական վիզաների հարցազրույցները

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների 2-րդ փուլը տեղի կունենա հունիսի 2-ին՝ Ստամբուլում. Սերգեյ Լավրով

Արթիկում տորնադո է դիտվել

Պուտինը գրավոր հանձնառություն է պահանջում արևմտյան առաջնորդներից. Reuters

Իրանը կարող է թույլատրել ամերիկացի տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ

Դուրովն ու Մասկը պայմանավորվել են. Telegram-ում կներդրվի արհեստական բանականության Grok չաթբոտը

Ծեծկռտnւք և դանшկահարություն՝ Վարդենիսում

Ֆիդանը մայիսի 29-ին կայցելի Կիեւ, որպեսզի բանակցի Զելենսկու հետ

Ինչ է սպասվում մայիսի 28-31-ին. Երկրին մագնիսական փոթորիկ է մոտենում

Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ դեսպանի հետ

Իշխանությունների հետ հարաբերությունները շատ լավ են. «Երևան Սիթի»-ն չեն խլում ինձնից. Սամվել Ալեքսանյան

Կիևը ԱՄՆ-ին է ներկայացրել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի պայմանների ցանկը

Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է. ՌԴ պաշտպանության նախարար

Մոսկվայի օդանավակայաններում հերթեր են

HBO-ն ներկայացրել է «Հարրի Փոթեր» սերիալի գլխավոր հերոսների դերակատարներին