Մեքսիկայում արտակարգ շոգից մահացածների թիվը հասել է 155-ի
Հունիսի 06, 2025

Մեքսիկայում արտակարգ շոգից մահացածների թիվը հասել է 155-ի

Մեքսիկայում մարտ ամսից ի վեր արտակարգ բարձր ջերմաստիճանի հետևանքով զոհերի թիվը հասել է 155-ի: Այս մասին նշված է արտակարգ ջերմաստիճանների հսկման վերաբերյալ Մեքսիկայի առողջապահության նախարարության հրապարակած ամենշաբաթյա հաշվետվության մեջ։

«Ընթացիկ շոգ սեզոնում (մարտի 17-ից մինչև հոկտեմբերի 5-ը) ամբողջ երկրում գրանցվել է մահվան 155 դեպք (խմբ․՝ կապված բարձր ջերմաստիճանների հետ)», – գերատեսչության հաշվետվությունից մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Մեքսիկական ծոցի ափին ընկած Վերակրուսի նահանգը շարունակում է մնալ առաջատարը մահվան դեպքերի թվով։ Այստեղ մահացել է 56 մարդ։ Նրան հաջորդում է Տաբասկոյի նահանգը, որտեղ շոգից մահացել է 18 մարդ։

Առողջապահության նախարարությունում նաև կանխատեսում են, որ առաջիկա օրերին երկրում կշարունակվի արտակարգ բարձր ջերմաստիճանի ալիքը։ Բախա Կալիֆորնիայի և Սոնորայի նահանգներում ջերմաստիճանը կգերազանցի ըստ Ցելսիուսի 45 աստիճանը։

Չիուաուայի, Դուրանգոյի և Սինալոայի նահանգներում օդի ջերմաստիճանը կլինի 35 աստիճանից բարձր:

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 22 Հունիսի 2024 11:05

Լրահոս

Ֆոտո

Մասկը Թրամփին մեղադրել է մանկապղծության մեջ

Ռուսական կողմը հողին է հավասարեցրել Խերսոնի վարչակազմի շենքը

Արարատ Միրզոյանի կինը նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնում

Shallowing՝ սեքսուալ միտում, որը խելքահան է անում կանանց

Փակ է լինելու Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածի աջ երթևեկելի գոտին

Մասկը պատասխանել է Թրամփին. Նա չէր կարող առանց ինձ հաղթել, ինչպիսի՜ երախտամոռություն

Նվազել է ռուսական ցորենի արտահանումը

Ես անչափ հիասթափված եմ Մասկից. Թրամփ

«Արլիս»-ը մեր երկրի նորմատիվ իրավական դաշտի ամբողջական բազան է. Սրբուհի Գալյան

ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կքննարկեն առևտրային գործարքը. Թրամփ

Լոնդոնը ԼԳԲՏ համայնքն օգտագործում է Վրաստանում կառավարությունը տապալելու համար. Ռուսական հետախուզություն

«Պուտինը ծանր հարված է ստացել». Թրամփ

Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում ՀՀ դեսպան

«ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման գործընթացը մտահոգիչ է»․ ԱԳ պաշտոնյաներ

Խարդախության նոր տեսակ ԱԲ–ի միջոցով. սոցցանցերում ձայնը նմանակելով գումար են խնդրում