Մեծ Բրիտանիայում միլիոնատերերը հավաքում են իրենց ճամպրուկները
Հունիսի 06, 2025

Մեծ Բրիտանիայում միլիոնատերերը հավաքում են իրենց ճամպրուկները

Մեծ Բրիտանիայում միլիոնատերերը հավաքում են իրենց ճամպրուկները: Սպասվում է, որ այս տարի ռեկորդային թվով միլիոնատերեր կլքեն երկիրը, NEWS.am STYLE-ի փոխանցմամբ՝ ասվում է Henley & Partners-ի միգրացիոն նոր զեկույցում:

Համաձայն խորհրդատվական կազմակերպության գնահատումների, որը վերլուծել է 150,000 հարուստ մարդկանց տվյալները, Մեծ Բրիտանիան կկորցնի մոտ 9500 միլիոնատեր: Արտահոսքը մասամբ պայմանավորված է քաղաքական անորոշությամբ եւ լեյբորիստական ​​նոր կառավարության օրոք հարկերի բարձրացման հնարավորությամբ՝ մինչեւ երկրում հուլիսի 4-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների արդյունքները:

Ըստ CNN-ի՝ արտագաղթի այլ պատճառների թվում են պատերազմն Ուկրաինայում եւ դրա հետեւանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը, ինչպես նաեւ գնաճի բարձրացումը եւ Brexit-ի հետեւանքները:

2017-ից 2023 թվականներին՝ Brexit-ից վեց տարի անց, Մեծ Բրիտանիան միգրացիայի պատճառով կորցրել է 16500 միլիոնատերերի։

Մյուս երկրները, որտեղ սպասվում է հարուստ մարդկանց ռեկորդային արտահոսք, ներառում են Չինաստանը եւ Հնդկաստանը, որոնք համապատասխանաբար առաջին եւ երրորդ տեղերում են: Զեկույցի համաձայն՝ Չինաստանն այս տարի կկորցնի 15200 միլիոնատեր, իսկ 4300 մարդ կլքի Հնդկաստանը։ Միեւնույն ժամանակ, ավելի շատ միլիոնատերեր են տեղափոխվում Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ ակնկալվում է, որ 2024 թվականին կընդունեն 6700 հարուստ բնակիչների: ԱՄՆ-ը կընդունի 3800 հարուստ ներգաղթյալների, իսկ Սինգապուրը՝ 3500:

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 19 Հունիսի 2024 22:33

Լրահոս

Ֆոտո

Մասկը Թրամփին մեղադրել է մանկապղծության մեջ

Ռուսական կողմը հողին է հավասարեցրել Խերսոնի վարչակազմի շենքը

Արարատ Միրզոյանի կինը նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնում

Shallowing՝ սեքսուալ միտում, որը խելքահան է անում կանանց

Փակ է լինելու Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածի աջ երթևեկելի գոտին

Մասկը պատասխանել է Թրամփին. Նա չէր կարող առանց ինձ հաղթել, ինչպիսի՜ երախտամոռություն

Նվազել է ռուսական ցորենի արտահանումը

Ես անչափ հիասթափված եմ Մասկից. Թրամփ

«Արլիս»-ը մեր երկրի նորմատիվ իրավական դաշտի ամբողջական բազան է. Սրբուհի Գալյան

ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կքննարկեն առևտրային գործարքը. Թրամփ

Լոնդոնը ԼԳԲՏ համայնքն օգտագործում է Վրաստանում կառավարությունը տապալելու համար. Ռուսական հետախուզություն

«Պուտինը ծանր հարված է ստացել». Թրամփ

Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում ՀՀ դեսպան

«ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման գործընթացը մտահոգիչ է»․ ԱԳ պաշտոնյաներ

Խարդախության նոր տեսակ ԱԲ–ի միջոցով. սոցցանցերում ձայնը նմանակելով գումար են խնդրում