«Սա խաղաղության առաջարկ չէ». ՆԱՏՕ-ն արձագանքել է Ուկրաինայի հարցով Պուտինի հայտարարությանը
Հունիսի 06, 2025

«Սա խաղաղության առաջարկ չէ». ՆԱՏՕ-ն արձագանքել է Ուկրաինայի հարցով Պուտինի հայտարարությանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի վերաբերյալ առաջարկը խաղաղ չի համարում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ Պուտինի առաջարկը նշանակում է, որ «Ռուսաստանն իրավունք ունի օկուպացնելու Ուկրաինայի զգալի տարածքներ»։

«Այդ առաջարկը չի վկայում բարի կամքի մասին, այն ցույց է տալիս ռազմական նպատակներին հասնելու Ռուսաստանի ցանկությունը»,- ասել է նա։

Ստոլտենբերգը հավելել է, որ «սա խաղաղության առաջարկ չէ»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ դաշինքի երկրները կշարունակեն ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։

Հիշեցնենք, որ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ԱԳՆ շենքում, խոսել է Ուկրաինայի հետ պատերազմից՝ ներկայացնելով Կիևի հետ բանակցություններ սկսելու և կրակը դադարեցնելու պայմանները:

Ըստ Պուտինի՝ ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններից, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից՝ վարչական սահմանների շրջանակում:

«Հենց որ սկսվի ուկրաինական զորքերի իրական դուրսբերումը, և Կիևը կհայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու ծրագրերի մասին, Մոսկվան կրակի դադարեցման և բանակցություններ սկսելու հրաման կտա: Ընդ որում, Ռուսաստանը երաշխավորում է ուկրաինական ստորաբաժանումների և կազմավորումների անարգել և անվտանգ դուրսբերումն այդ տարածքներից: Ռուսաստանն այսօր հանդես է գալիս ևս մեկ իրական խաղաղության առաջարկով, բայց եթե Արևմուտքն ու Կիևը հրաժարվեն, արյունահեղության համար պատասխանատվությունը նրանցը կլինի», - ասել է ՌԴ նախագահը:

Միևնույն ժամանակ, Պուտինն ընդգծել է, որ խոսքը ոչ թե հակամարտության սառեցման, այլ դրա վերջնական ավարտի մասին է:

«Կոչ ենք անում շրջել պատմության ողբերգական էջը և աստիճանաբար վերականգնել հարաբերությունները Ուկրաինայի և Եվրոպայի հետ: Խաղաղ կարգավորման հիմնական համաձայնագրերը պետք է ամրագրվեն միջազգային պայմանագրերում: Բնականաբար, ակնկալվում է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացում: Միջազգային պայմանագրերում պետք է ամրագրվի Ղրիմի և Սևաստոպոլի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների կարգավիճակը որպես ՌԴ շրջաններ։ Մեր սկզբունքային դիրքորոշումն է՝ Ուկրաինայի համար չեզոք, արտաբլոկային և ապամիջուկային կարգավիճակ, նրա ապառազմականացումն ու ապազգայնացումը», - եզրափակել է Պուտինը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մասկը Թրամփին մեղադրել է մանկապղծության մեջ

Ռուսական կողմը հողին է հավասարեցրել Խերսոնի վարչակազմի շենքը

Արարատ Միրզոյանի կինը նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնում

Shallowing՝ սեքսուալ միտում, որը խելքահան է անում կանանց

Փակ է լինելու Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածի աջ երթևեկելի գոտին

Մասկը պատասխանել է Թրամփին. Նա չէր կարող առանց ինձ հաղթել, ինչպիսի՜ երախտամոռություն

Նվազել է ռուսական ցորենի արտահանումը

Ես անչափ հիասթափված եմ Մասկից. Թրամփ

«Արլիս»-ը մեր երկրի նորմատիվ իրավական դաշտի ամբողջական բազան է. Սրբուհի Գալյան

ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կքննարկեն առևտրային գործարքը. Թրամփ

Լոնդոնը ԼԳԲՏ համայնքն օգտագործում է Վրաստանում կառավարությունը տապալելու համար. Ռուսական հետախուզություն

«Պուտինը ծանր հարված է ստացել». Թրամփ

Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում ՀՀ դեսպան

«ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման գործընթացը մտահոգիչ է»․ ԱԳ պաշտոնյաներ

Խարդախության նոր տեսակ ԱԲ–ի միջոցով. սոցցանցերում ձայնը նմանակելով գումար են խնդրում