ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ հայկական պատվիրակության Բուչա այցից հետո․ Զախարովա
Հունիսի 06, 2025

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ հայկական պատվիրակության Բուչա այցից հետո․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայ գործընկերներին այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել է Բուչա, NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ըստ Զախարովայի, Մոսկվան Հայաստանի ներկայացուցիչների այցն ուկրաինական այս քաղաք, ինչպես նաև Ռուսաստանին հասցեագրված անընդունելի հայտարարություններն ու Կիևին մարդասիրական օգնություն տրամադրելը ոչ բարեկամական քայլ է համարում։

«Մայրաքաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Ուկրաինայում Հայաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավար Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա քաղաք պաշտոնական Երևանի բացահայտ ոչ բարեկամական քայլ ենք համարում։ Մենք մտահոգված ենք նրանց կողմից Ուկրաինայի ԶՈՒ կարիքներին օգնություն տրամադրելով և այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարություններով։ Մենք բողոքի նոտա ենք հղել Հայաստանի ԱԳՆ-ին»,- հայտարարել է Զախարովան։

Նա նշել է, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը «արևմտամետ» «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համախոհն է, «ուստի նրա արձագանքը միանգամայն հասկանալի է»։ Զախարովան նաև ցավալի է համարել այն փաստը, որ Հայաստանի իշխանությունները համերաշխ են նման հայտարարություններին։

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Բուչա քաղաքի վարչակազմը լուսանկարներով հաղորդագրություն էր հրապարակել, ըստ որի Ուկրաինայի Բուչա քաղաք են այցելել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։ 

Հայկական պատվիրակությունը դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն էր նվիրաբերել  Բուչայի երկրորդական օղակի  բժշկական հաստատություններին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մասկը Թրամփին մեղադրել է մանկապղծության մեջ

Ռուսական կողմը հողին է հավասարեցրել Խերսոնի վարչակազմի շենքը

Արարատ Միրզոյանի կինը նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնում

Shallowing՝ սեքսուալ միտում, որը խելքահան է անում կանանց

Փակ է լինելու Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածի աջ երթևեկելի գոտին

Մասկը պատասխանել է Թրամփին. Նա չէր կարող առանց ինձ հաղթել, ինչպիսի՜ երախտամոռություն

Նվազել է ռուսական ցորենի արտահանումը

Ես անչափ հիասթափված եմ Մասկից. Թրամփ

«Արլիս»-ը մեր երկրի նորմատիվ իրավական դաշտի ամբողջական բազան է. Սրբուհի Գալյան

ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կքննարկեն առևտրային գործարքը. Թրամփ

Լոնդոնը ԼԳԲՏ համայնքն օգտագործում է Վրաստանում կառավարությունը տապալելու համար. Ռուսական հետախուզություն

«Պուտինը ծանր հարված է ստացել». Թրամփ

Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում ՀՀ դեսպան

«ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման գործընթացը մտահոգիչ է»․ ԱԳ պաշտոնյաներ

Խարդախության նոր տեսակ ԱԲ–ի միջոցով. սոցցանցերում ձայնը նմանակելով գումար են խնդրում