Երեսփոխան Հովհաննիսյան, երանի, թե մենք էլ ձեր չափ պարապ լինեինք. քահանան՝ քպ-ական պատգամավորին
Հունիսի 06, 2025

Երեսփոխան Հովհաննիսյան, երանի, թե մենք էլ ձեր չափ պարապ լինեինք. քահանան՝ քպ-ական պատգամավորին

Համբարձում քահանան գրել է․

«Աչքովս պատահաբար ընկավ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի «7 հարց «քաղաքական հոգևորականներին» վերտառությամբ գրառումը:

Անկեղծ լինեմ՝ չհասկացա, թե երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական, բայց կամեցա պատասխանել սույն անձին:

Երեսփոխան Հովհաննիսյան, երանի, թե մենք էլ ձեր չափ պարապ լինեինք սառը հարցերին տաք ու վերջնական պատասխաններ տաինք, երանի, թե ձեր չափ անհոգ լինեինք ու, գլուխներս ձեռքների մեջ առած, ամեն վայրկյան չմտածեինք, թե՝ լավ, վաղը ինչ ենք անելու, մեր երեխաններն ինչ Հայաստանում են մեծանալու, մեր զինվորները որքանով են անփորձանք ծառայելու: Երանի, թե ձեզ պես խանդավառ լինեինք, պարո՛ն Հովհաննիսյան, ու չմղկտայինք Արցախի կորստով, տեղահանված մեր որբացած քույր-եղբայրներով: Կույր մնայինք ու չտեսնեինք հողին հանձնած մեր արի տղաների ընդհատված կյանքը:

Երանի, ձեր կառավարման այս ողբերգական տարիները չլիներ, ու մենք էլ ձեր այսօրվա անհոգ թոթովանքով սոցկայքերում երեսփոխանների հարցերին պատասխանեինք ու խրատական տողով էլ ձեզ պատմեինք՝ Հայ Եկեղեցու վարդապետության ու նվիրապետության մասին:

Հ.Գ.- «Հայր Մերի» մասով ոչինչ չեմ գրում: Տերունական աղոթքը մեզ համար սրբություն է»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մասկը Թրամփին մեղադրել է մանկապղծության մեջ

Ռուսական կողմը հողին է հավասարեցրել Խերսոնի վարչակազմի շենքը

Արարատ Միրզոյանի կինը նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնում

Shallowing՝ սեքսուալ միտում, որը խելքահան է անում կանանց

Փակ է լինելու Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածի աջ երթևեկելի գոտին

Մասկը պատասխանել է Թրամփին. Նա չէր կարող առանց ինձ հաղթել, ինչպիսի՜ երախտամոռություն

Նվազել է ռուսական ցորենի արտահանումը

Ես անչափ հիասթափված եմ Մասկից. Թրամփ

«Արլիս»-ը մեր երկրի նորմատիվ իրավական դաշտի ամբողջական բազան է. Սրբուհի Գալյան

ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կքննարկեն առևտրային գործարքը. Թրամփ

Լոնդոնը ԼԳԲՏ համայնքն օգտագործում է Վրաստանում կառավարությունը տապալելու համար. Ռուսական հետախուզություն

«Պուտինը ծանր հարված է ստացել». Թրամփ

Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում ՀՀ դեսպան

«ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման գործընթացը մտահոգիչ է»․ ԱԳ պաշտոնյաներ

Խարդախության նոր տեսակ ԱԲ–ի միջոցով. սոցցանցերում ձայնը նմանակելով գումար են խնդրում