Թրամփը «խիստ զայրացած» է Պուտինի վրա. նա ՌԴ-ին սպառնացել է երկրորդային մաքսատուրքերով
Նոյեմբերի 07, 2025

Թրամփը «խիստ զայրացած» է Պուտինի վրա. նա ՌԴ-ին սպառնացել է երկրորդային մաքսատուրքերով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «խիստ զայրացած է» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի օրինականությունը կասկածի տակ դնող արտահայտությունների պատճառով։

Այս մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ «Պուտինը ճիշտ տեղ չի գնում»։

«Եթե ես և Ռուսաստանը չկարողանանք համաձայնության հասնել Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու վերաբերյալ, և եթե ես համարեմ, որ դա Ռուսաստանի մեղքով է, ինչը կարող է այդպես չլինել, բայց եթե ես համարեմ, որ դա Ռուսաստանի մեղքով է, ապա ես երկրորդային մաքսատուրքեր կսահմանեմ նավթի, Ռուսաստանից դուրս եկող ամբողջ նավթի վրա», – ասել է Թրամփը NBC News-ին՝ հավելելով, որ ամբողջ նավթի համար կսահմանվեն 25 տոկոս մաքսատուրքեր։

Թրամփը նաև նշել է, որ Պուտինը գիտի իր՝ բարկացած լինելու մասին, սակայն ունի «շատ լավ հարաբերություններ նրա հետ», և որ այդ «զայրույթը կցրվի, եթե նա (Պուտինը) ճիշտ վարվի»։

Այնուհետև մարտի 30-ին նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ շփվելիս Թրամփը նորից կրկնել է, որ «հիասթափված է» Զելենսկիի օրինականության մասին վերջին օրերին Պուտինի արած արտահայտությունների պատճառով։«Նա (Պուտինը) պետք է համաձայնագիր կնքի նրա (Զելենսկիի) հետ՝ դուր գա նա իրեն, թե դուր չգա», – ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանի համար սահմանվել է «հոգեբանական վերջնաժամկետ» Ուկրաինայի հետ հրադադարի շուրջ համաձայնության գալու համար:

«Դա հոգեբանական վերջնաժամկետ է: Եթե ես կարծեմ, որ նրանք ձգձգում են, ուրախ չեմ լինի դրա համար», – ասել է Թրամփը։ՌԴ նախագահը մարտի 28-ին առաջարկել էր ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և Ռուսաստանի գործընկերների ու ընկերների հետ քննարկել ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր միջազգային վարչակազմի ներդրման հնարավորությունը։

Ըստ Պուտինի՝ արտաքին վերահսկողությունը հնարավորություն կտա Ուկրաինայում ընտրություններ անցկացնել և իշխանության բերել կառավարություն, որի հետ ՌԴ-ն կարող է բանակցություններ վարել և հուսալի փաստաթղթեր ստորագրել։  

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտել է Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների նկատմամբ իրականացվող բացահայտ ապօրինի ոտնձգություններն ու ճնշումները

Բայրամովն ասել է՝ Լավրովը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից առաջ ինչ առաջարկ է արել

44-օրյա պատերազմի պայծառ դեմքերից` Հակոբ Եղիազարյանի հիշատակման օրն է. Տիգրան Աբրահամյան

Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան

Սպիտակ տունը գնահատել է շաթդաունի ազդեցությունը ԱՄՆ տնտեսության վրա

Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր լիազորությունները կասեցվել են. քրգործ կհարուցվի

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Դաղստանում ուղղաթիռը բախվել է բնակելի շենքի. չորս մարդ զոհվել է

Ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում

Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործերի ակնհայտ նպատակը մեկն է՝ նախագահին շեղել կարևոր գործերից ու հանրային օրակարգից

Կասեցվել է «Աշտարակ Միլք»-ին պատկանող արտադրամասերից մեկը. ՍԱՏՄ

«Ադրբեջանական չորս անկլավների վերադարձի հարցը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Ռուսաստանում արձագանքել են Ադրբեջանի՝ ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման ուղղությանը

4 նախկին վարչապետները քնել են խորհրդարանում (տեսանյութ)

Փեսացուն դատի է տվել իր հարսնացուին և նրա հորը՝ «չափազանց և անարդար» պահանջների համար