Ուկրաինայում խաղաղության հարցում Ֆրանսիան և նրա գործընկերները միասնական դիրքորոշում ունեն. Մակրոն
Օգոստոսի 26, 2025

Ուկրաինայում խաղաղության հարցում Ֆրանսիան և նրա գործընկերները միասնական դիրքորոշում ունեն. Մակրոն

By Փետրվարի 20, 2025 115

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման և եվրոպական անվտանգության շուրջ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մի խումբ երկրների խորհրդակցությունների երկրորդ փուլից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը նախաձեռնել է այդ խորհրդակցությունները, նշել է դրանց մասնակիցների դիրքորոշման հստակությունն ու միասնականությունը: Այս մասին Մակրոնը գրել է X սոցիալական հարթակի իր էջում։

«Ես ևս մեկ անգամ երկար զրուցեցի Եվրամիության, ինչպես նաև Կանադայի, Իսլանդիայի և Նորվեգիայի մի քանի գործընկերների հետ: Ֆրանսիայի ու նրա գործընկերների դիրքորոշումը հստակ է և միասնական: Մենք կայուն և հուսալի խաղաղություն ենք ցանկանում Ուկրաինայում: Մենք Ուկրաինայի կողքին ենք և ստանձնելու ենք Եվրոպայում խաղաղության ու անվտանգության ապահովման ողջ պատասխանատվությունը։ Դրանում է Ֆրանսիայի գլխավոր շահը, և ես դրա երաշխավորն եմ», – գրել է Ֆրանսիայի նախագահը։

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ փարիզյան խորհրդակցությունների մասնակիցները կիսում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու երեք տարի շարունակվող ռազմական գործողություններին։

Մակրոնը հայտարարել է, որ եվրոպացիների ջանքերը հանուն խաղաղության կշարունակվեն՝ հարգելով այն սկզբունքները, որոնք համապատասխանում են իրենց շահերին։

Որպես այդ սկզբունքներ նա թվարկել է Ուկրաինայի ներգրավվածությունը բանակցային գործընթացում և այդ երկրի իրավունքների հանդեպ հարգանքը, կայուն խաղաղությունը՝ հուսալի և վստահություն ներշնչող երաշխիքների հետ միասին, ինչպես նաև անվտանգության վերաբերյալ Եվրոպայի մտահոգությունները հաշվի առնելը:

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ իրենք հավատացած են, որ եվրոպական երկրները պետք է մեծացնեն անվտանգության և պաշտպանական ծախսերը։ Համապատասխան որոշումները կընդունվեն «առաջիկա օրերին ու շաբաթներին»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Գերմանիան մտադիր չէ ճանաչել Պաղեստինի պետականությունը՝ չնայած իր որոշ գործընկերների դիրքորոշմանը. Մերց

ԱՄՆ-ն կկարողանա հիանալի հարաբերություններ կառուցել Չինաստանի հետ. Թրամփ

Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև քննարկումները տեղի կունենան երեքշաբթի օրը Ժնևում. Բաղայի

Զինծառայողի վիրшվnրման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ զինծառայությունից խուսափելու հոդվածով

Սեպտեմբերի 1-ից Մոսկվայում կներդրվի միգրանտներին հետևելու հավելված

Ավստրալիայում Իրանի դեսպանը կարտաքսվի, Թեհրանում կփակվի Ավստրալիայի դեսպանատունը

«Իրանին հարվածելու համար Իսրայելն օգտագործել էր Իրաքի օդային տարածքը»․ ԻՀՊԿ

Սանայում Իսրայելի ​​հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Չինաստան-ՌԴ հարաբերությունները կայուն են, հասուն և բովանդակալից. Սի Ծինփին

ԱԹՍ–ների գրոհի ֆոնին «Աերոֆլոտը» փոխել է թռիչքների ժամանակացույցը

Էրդողանը կրկին գովաբանել է Հայաստանի տարածքով միջանցքը

Ռուսական զորքերը գիշերվա ընթացքում ուկրաինական 51 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել

Բրազիլիայի հավաքականի կազմը

«Փաստ». Երևանում կա՞ն ստորգետնյա գաղտնի թունելներ, և որտե՞ղ են դրանք