Իրանը «հավատարիմ է դիվանագիտությանը», բայց կշարունակի պատասխանել Իսրայելի հարվածներին
Օգոստոսի 25, 2025

Իրանը «հավատարիմ է դիվանագիտությանը», բայց կշարունակի պատասխանել Իսրայելի հարվածներին

By Հունիսի 19, 2025 56

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Իսրայելի հետ հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ​​միջոցներով, բայց կշարունակի Իսրայելին հարվածներ հասցնել ինքնապաշտպանության նպատակներով։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

«Իրանը կշարունակի ինքնապաշտպանության իր իրավունքն իրականացնել հպարտությամբ ու քաջությամբ, և մենք կստիպենք ագրեսորին զղջալ ու վճարել իր լուրջ սխալի համար», – գրել է Արաղչին։Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Թեհրանն առաջվա պես «հավատարիմ է դիվանագիտությանը»՝ հավելելով, որ «ինչպես նախկինում, մենք լուրջ ենք նայում նաև ապագային»։

Արաղչին մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «այս պատերազմը սանձազերծելու մեջ՝ դիվանագիտությունը ոչնչացնելու նպատակով», և աշխարհին նախազգուշացրել է, որ Իսրայելը փորձում է ընդլայնել հակամարտությունը։Նա ընդգծել է, որ մինչ այժմ Իրանը սահմանափակվել է բացառապես Իսրայելին հարվածելով, թեև գիտի այն երկրների մասին, որոնք օգնություն են ցուցաբերում նրան։

Ինչպես հունիսի 19-ին գրել է The Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Իրանի վրա հարձակման պլանին, բայց դեռ համապատասխան հրաման չի տվել։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ Թրամփը քննարկում է Իրանի միջուկային խնդրի լուծման զանազան տարբերակներ, այդ թվում՝ ուժի կիրառումը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել

Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Քելլոգի հետ կքննարկենք Պուտին հետ հնարավոր հանդիպումը. Զելենսկի

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պшտերшզմը վերածվել է անձերի միջև բшխմшն․ Թրամփ

«Դատաստանի օրվա ռադիոն» երկու նոր ազդանշան է հաղորդել

Մեկ միլիարդ դոլար ամսական․ Զելենսկին նշել է Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության արժեքը

Թրամփն Ալիևին լուսանկար է ուղարկել՝ «Իլհամ, դու մեծ առաջնորդ ես» մակագրությամբ

Ինչպե՞ս է կատարվելու մեքենաների առուվաճառքը թվային պլատֆորմում. պարզաբանում է ՆԳ փոխնախարարը

Խոշոր հրդեհ՝ Ջրվեժում

Չինական BYD-ը գործարան կհիմնի Թուրքիայում

«Ռեալը» գերազանցել է «Բարսելոնայի» ցուցանիշը

Մենք Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ պատասխան ենք մշակել․ Իրան