Ռուսաստանի կողմից առաջարկվող հուշագիրը թույլ կտա հասնել երկարաժամկետ խաղաղության. Մեդինսկի
Հունիսի 06, 2025

Ռուսաստանի կողմից առաջարկվող հուշագիրը թույլ կտա հասնել երկարաժամկետ խաղաղության. Մեդինսկի

Ռուսաստանի Դաշնության կողմից առաջարկվող հուշագիրը թույլ կտա հասնել երկարաժամկետ խաղաղության կամ առնվազն դադարեցնել կրակը և հսկայական քայլ կատարել դեպի խաղաղություն:

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին», այս մասին հունիսի 2-ին հայտարարել է Ստամբուլում ընթացող բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին:

«Հուշագիրը համալիր առաջարկ է, որը թույլ կտա իսկապես հասնել երկարաժամկետ խաղաղության, կամ առնվազն թույլ կտա դադարեցնել կրակը և հսկայական քայլ կատարել երկարաժամկետ խաղաղության հասնելու ուղղությամբ», – լրագրողներին հայտնել է Մեդինսկին:

Rate this item
(0 votes)

Լրահոս