Մոսկվայում կալանավորվել է հաճախորդից 14 միլիոն ռուբլի գողացած փոխանակման կետի գանձապահը
Ապրիլի 12, 2025

Մոսկվայում կալանավորվել է հաճախորդից 14 միլիոն ռուբլի գողացած փոխանակման կետի գանձապահը

Մոսկվայում խոշոր չափերի խարդախության կասկածանքով 19-ամյա օտարերկրյա քաղաքացու են բերման ենթարկել, գրում է RussianMirror-ը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը հայտնել է, որ խաբեբաները կեղծ փոխանակման կետ են բացել Զացեպսկի Վալ փողոցում վարձակալած գրասենյակում։ Բարենպաստ փոխարժեք խոստանալով՝ նրանք հաճախորդներին գայթակղել են համացանցի միջոցով։

Խարդախության զոհ է դարձել Նիժնի Նովգորոդի բնակիչը, որին կեղծ եվրո թղթադրամներ են ցույց տվել, իսկ 13,9 միլիոն ռուբլի ստանալուց հետո «գանձապահը» պարզապես անհետացել է պահուստային ելքով։

Ոստիկանությունը կասկածյալին ձերբակալել է օդանավակայանում՝ երկրից դուրս թռչելու փորձի ժամանակ։

Հարուցվել է քրեական գործ, որոնվում են հանցակիցները։

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 30 Հունվարի 2025 16:19

Լրահոս