Միլիարդատեր Իլոն Մասկը ներկայացրել է XChat հաղորդագրությունների ծառայությունը, որն X հարթակում կփոխարինի Direct Messages-ին:
Ծառայությունն ունի տեքստերի գաղտնագրման, ֆայլերի փոխանակման, անհետացող հաղորդագրությունների, խմբային զրույցների և մի շարք այլ գործառույթներ: Նորարարությունն արդեն հասանելի է որոշ օգտատերերի համար՝ վճարովի բաժանորդագրությամբ։
Rust լեզվային մոդելի հիման վրա կառուցված XChat-ն օգտագործում է «Bitcoin ոճի կոդավորում» նոր ճարտարապետությամբ՝ ապահովելով գաղտնիության բարձր մակարդակ:
Առանձնահատկությունները ներառում են հաղորդագրությունների անհետացումը 5 րոպեից մինչև 24 ժամ ժամանակաչափով, ինչպես նաև ձայնային և տեսազանգերի իրականացում՝ առանց հեռախոսահամարի նշման, ինչպես օրինակ՝ արվում է WhatsApp-ի և Telegram-ի դեպքում: