Մեծ Բրիտանիան անցնում է պատերшզմի պատրաստության ռեժիմի. Սթարմեր
Հունիսի 06, 2025

Մեծ Բրիտանիան անցնում է պատերшզմի պատրաստության ռեժիմի. Սթարմեր

Մեծ Բրիտանիան անցնում է պատերազմի պատրաստության ռեժիմի։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ ներկայացնելով կառավարության ռազմավարական պաշտպանության վերանայման մանրամասները, հաղորդում են Sky News-ը և New York Times-ը երկուշաբթի՝ հունիսի 2-ին։

«Մենք շարժվում ենք դեպի պատերազմի պատրաստություն, որը կլինի մեր զինված ուժերի հիմնական նպատակը։ Երբ մեզ սպառնում են հզոր բանակներ ունեցող պետություններ, լավագույն զսպող միջոցը խաղաղությունը պահպանելու մեր սեփական կարողությունը ցուցադրելն է, անհրաժեշտության դեպքում՝ ուժի կիրառմամբ», - ասել է նա։

Սթարմերը խոստացել է վերջ դնել «երկրի զինված ուժերի քայքայմանը»: Նա նպատակ ունի ստեղծել մի բանակ, որն «ավելի ինտեգրված, ավելի լավ պատրաստված և ավելի մահացու է, քան երբևէ»։ 

Նա ասել է, որ Մեծ Բրիտանիան կկառուցի առնվազն վեց զինամթերքի գործարան, կմշակի նոր հեռահար զենքեր և ներդրումներ կանի օդային և հրթիռային պաշտպանության մեջ։ Սթարմերը նաև հաստատել է, որ կկառուցվի 12 նոր միջուկային սուզանավ։ Նա խոստացել է, որ յուրաքանչյուր 18 ամիսը մեկ նոր սուզանավ կստեղծվի։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մասկը Թրամփին մեղադրել է մանկապղծության մեջ

Ռուսական կողմը հողին է հավասարեցրել Խերսոնի վարչակազմի շենքը

Արարատ Միրզոյանի կինը նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնում

Shallowing՝ սեքսուալ միտում, որը խելքահան է անում կանանց

Փակ է լինելու Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածի աջ երթևեկելի գոտին

Մասկը պատասխանել է Թրամփին. Նա չէր կարող առանց ինձ հաղթել, ինչպիսի՜ երախտամոռություն

Նվազել է ռուսական ցորենի արտահանումը

Ես անչափ հիասթափված եմ Մասկից. Թրամփ

«Արլիս»-ը մեր երկրի նորմատիվ իրավական դաշտի ամբողջական բազան է. Սրբուհի Գալյան

ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կքննարկեն առևտրային գործարքը. Թրամփ

Լոնդոնը ԼԳԲՏ համայնքն օգտագործում է Վրաստանում կառավարությունը տապալելու համար. Ռուսական հետախուզություն

«Պուտինը ծանր հարված է ստացել». Թրամփ

Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում ՀՀ դեսպան

«ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման գործընթացը մտահոգիչ է»․ ԱԳ պաշտոնյաներ

Խարդախության նոր տեսակ ԱԲ–ի միջոցով. սոցցանցերում ձայնը նմանակելով գումար են խնդրում