Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններից ակնկալում է հրադադարի վերաբերյալ համաձայնություններ, հաղորդում է «Ուկրաինսկա պրավդան»։
«Մենք այսօր Ստամբուլում կայանալիք հանդիպումից ակնկալում ենք իրական արդյունքներ՝ հրադադար, գերիների փոխանակում, [տեղահանված] երեխաների վերադարձ և առաջնորդների մակարդակով հանդիպում», - ասել է նա։