Սուրբ Էջմիածնի օրհնությամբ կարողանանք շուտափույթ հաղթահարել բոլոր փորձություններն ու մարտահրավերները
Հունիսի 04, 2025

Սուրբ Էջմիածնի օրհնությամբ կարողանանք շուտափույթ հաղթահարել բոլոր փորձություններն ու մարտահրավերները

Հունիսի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:

Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանյան թեմերի առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։

Հայր Սուրբը, անդրադառնալով տոնի խորհրդին, խոսեց Սուրբ Էջմիածնի նշանակության և մեր ազգի կյանքում ունեցած դերակատարության մասին։ «Սուրբ Էջմիածինը խտացումն ու պահապանն է ազգային-քրիստոնեական մեր ինքնության, որ հաստատվեց Միածնի իջմամբ, հայացավ Սուրբ Թարգմանիչ վարդապետների սխրանքով, դարերի ընթացքում բյուրեղացավ հայերիս հոգում և սրտում՝ դառնալով անմահության գրավականը, մարդ-Աստված հանդիպման վայրը, ուր ժամանակն անժամանակ է, իսկ սրտաբուխ աղոթքը՝ լսելի։ Հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնի խորհրդին նշանակում է անմնացորդ սիրել մեր Հայրենիքը, աստվածահաստատ Հայոց Եկեղեցին և հավատալ անմահությանը՝ դառնալով լույսի, հույսի և սիրո քարոզիչներն այս կյանքում»,- նշեց Հայր Զաքարիան։

Պատարագիչ հոգևորականը տոնի առիթով նաև շնորհավորեց Վեհափառ Հայրապետին, Մայր Աթոռի միաբանությանը և բոլոր հավատացյալներին՝ մաղթելով, որ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ կարողանանք շուտափույթ հաղթահարել բոլոր փորձություններն ու մարտահրավերները:

Պատարագի սրբազան արարողության ավարտին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Հայրապետական մաղթանք:

Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականներն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավերժ պայծառության, շենացման, անսասանության և հայոց կյանքում իր սրբազան առաքելության հարատևության համար:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երմակը Ռուբիոյին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել ՌԴ դեմ

Փեզեշքիանն ու Էրդողանը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Հայաստանում գնաճը 2025-ի մայիսին հասել է 4,3 %-ի

Ռուսական կողմը Կիևին կհանձնի ուկրաինացի զինծառայողների 6000 մարմին

Ուկրաինան հսկայական կորուստներ է կրում և նահանջում, այդ պատճառով փորձում է հարձակումներով վախեցնել ռուսաստանցիներին. Պուտին

Ուկրաինան լուրջ չի ընդունում ռուսական հուշագիրը, քանի որ այն իրականում վերջնագիր է. Զելենսկի

Ռուսական և ուկրաինական կողմերը դադար են վերցրել՝ մեկը մուսի փոխանցած հուշագրերն ուսումնասիրելու համար. Զախարովա

Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք, որ համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնենք. ԱԱԾ տնօրեն

Ռուսաստանը պատրաստ է հունիսի 7-9-ը սկսել գերիների փոխանակումը Ուկրաինայի հետ.  Մեդինսկի

Վարչապետը գերագույն հրամանատարն է, եթե ասում է՝ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, ուրեմն հիմքեր ունի. ԳՇ պետ

Մեզ հաջողվել է խոցել 41 ռուսական ինքնաթիռ, որոնց կեսը երբեք չի վերականգնվի. Զելենսկի

Արձանագրվել են հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշներ. ԿԲ նախագահ

Լեհաստանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը երկրում չի կրճատվի

ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները պատրաստ են. Քելոգ

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի քննարկվում. ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ